Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 փետրվարի 2012

Կբարձրանա բնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը, որի համաձայն ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 13-ի «ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (01.01.2011 – 30.12.2011 թթ. ժամանակահատվածում) կատարման ենթակա 146 կետից 2012 թ. փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 146-ը կամ 100 տոկոսը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնի ուսուցման պիլոտային ծրագիրը։ Մասնագետների կանխատեսմամբ Կովկասում և Հայկական լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) ցանկացած պահի հնարավոր է ուժեղ երկրաշարժ։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնի ուսուցումն է։ Այս, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ նիստում պարզաբանում են տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը։ Ամփոփելով քննարկումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Խնդիրը պետք է բաժանել մի քանի մասի։ Դուք նշեցիք, որ բազմաթիվ կանոնակարգեր ենք ընդունել, որոնք վերաբերում են նոր կառուցապատմանը։ Այսինքն, այդ առումով մենք պետք է վստահ լինենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են։ Երկրորդ խնդիրը գոյություն ունեցող շենք-շինությունների ամրապնդման հետ է կապված և բավական ծախսատար է։ Այն պետք է բաժանել երկու մասի։ Առաջին, Երևանում և հանրապետությունում մենք արդեն իսկ ունենք շենքերի հաստատված ցանկ, որոնք պետք է ամրապնդել, որպեսզի ապահովենք մեր ազգային անվտանգության խնդիրը։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է ամրացնենք այն շենքերը, որոնք այսօր կան։ Կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվող նոր տեխնոլոգիաները ենթադրում են, որ կարող է լինել մասնավոր հատվածի հետաքրքրությունը և շահագրգռվածությունը` այս ուղղությամբ ներդրումներ կատարելու համար։ Նոր կոնստրուկցիաները, որոնք ապահովում են գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունություն, լայնածավալ կերպով պետք է տարածենք։ Պետք է համագործակցենք Երևանի քաղաքապետի հետ և տեսնենք, թե բարձրահարկ շենքերի բնակիչների շահագրգռվածությունն առկա է, թե ոչ, որովհետև դա կարող է լինել նաև եկամտաբեր գործառույթ, եթե առաջարկվող նոր տեխնոլոգիայով կարողանանք ամրապնդել շենքերը։ Ընդ որում, այդ աշխատանքները պետք է արագ կատարենք։
Հաջորդը Համաշխարհային բանկի առաջարկությունն է։ Մենք շուրջ 1 միլիոն դոլարի դրամաշնորհ ենք ստանալու, որպեսզի նոր նախագծերով, որոնք իրականացնում ենք դպրոցների, մանկապարտեզների ուղղությամբ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին, ի սկզբանե սեյսմակայունության վրա գումարներ ծախսենք և ապահովենք այդ շենք-շինությունների սեյսմակայունությունը։ Այս բոլոր ուղղություններով էլ մենք պետք է աշխատենք»։


Ներդաշնակեցվում են աուդիտորական ոլորտի իրավական ակտերը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվում են օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության հավաստագիր ունեցող` ՀՀ-ում գործող ՀԿ-ների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին աուդիտորի որակավորման վկայական տրամադրելու հետ կապված հարցերը։ Երեք այլ որոշումներով կառավարությունը համապատասխան լրացում է կատարել իր նախկին որոշումներում և ներքին աուդիտի բաժիններ ստեղծել ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների աշխատակազմերում։ Եվս երեք որոշում ուղղված է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի հետագա բարեփոխմանը, մասնավորապես` ներքին գործառույթների և արտաքին օգտվողներին մատուցվող ծառայությունների, ՏԻՄ ներկայացվող տեղեկությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը և ավտոմատացմանը։


Սերտանում է Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության համագործակցությունը

ՀՀ կառավարությունը որոշել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը, ճանաչել որպես ՀՀ պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ, այդ փաստաթուղթը կրող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից երեքում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը, գործադիրը պարզեցրել է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման գործընթացը, քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ցանկացած պահի` առանց աճուրդի անցկացման օրվան սպասելու, ձեռք բերել նման համարանիշեր, որոնք դեռևս չեն տրամադրվել այլ անձանց։
Կառավարության որոշմամբ բաշխվել են 2012 թ. ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները։ 10 մլն դրամը հատկացվել է 11 ՀԿ-ի։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ անհատ բարերարների կողմից առանց համապատասխան ձևակերպման կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինականացնելու ժամանակ ազատվում են համապատասխան վճարից, եթե նախնական պայմաններով դրանք նախատեսվում է անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել 20 մլն դրամ` 2012 թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։


Կապահովվի տեղեկատվության հասանելիությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանց արդյունքում հասարակությունը հնարավորություն կունենա ավելի տեղեկացված լինելու, քանի որ տեղեկությունը համախմբված կլինի մեկ` հրապարակային ծանուցման համար նախատեսված http։//www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ պաշտոնական ինտերնետային կայքում։
Նիստում հավանություն է ստացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որի նպատակն է կանխել փողոցների, հրապարակների, օդանավակայանների, զբոսայգիների, երկաթուղային կայարանների և հասարակական այլ վայրերի օգտագործումը կամայական ձևով` օրենքի պահանջների խախտմամբ։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հնարավոր կլինի հանցագործություն կատարած անչափահասներին իրենց նկատմամբ նշանակված պատիժը մինչև դրա ավարտը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում, չեն ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքները։ Կառավարության հավանությունն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերը, որոնց նպատակն է ապահովել ՀՀ քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված ընտրական իրավունքի իրացումը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Շնորհվելու է ՀՀ լանդշաֆտի մրցանակ

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ լանդշաֆտի մրցանակ շնորհելու կարգը` սահմանելով ՀՀ լանդշաֆտի մրցանակը, որը, ըստ Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի, պետք է խրախուսի պարգևատրվողին և երաշխավորի լանդշաֆտի կայուն պահպանությունը, կառավարումը և պլանավորումը,
- ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թ. ծրագիրը,
- փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորների գործունեության կանոնակարգերը,
- ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը,
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ֆիխթներ ԳմբՀ Կօ.ԿԳ» ընկերությունը` 2 մլն 756 հազար եվրո պայմանագրային գումարով,
- «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրով» անցկացված «Ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում և պայմանագրի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ֆիխթներ Ուոթեր և Տրանսպորթեյշն» և «Ջրտուք» ՍՊԸ-ները` 1 մլն 129 հազար 987 եվրո պայմանագրային արժեքով։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը փոխել է Լոռու մարզի Օձունի գյուղական, Արարատի մարզի Մասիսի և Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար քարե սալիկների հղկման, վերամշակման արտադրամասի, հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և բնակելի կառուցապատման նպատակով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ