Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 փետրվարի 2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։


***
Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 9-ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում: 1976 թ. ավարտել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, 1986 թ.` Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով
Մինչև 1990 թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնում` որպես ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ: 1990-1991 թթ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, 1991-1992 թթ. եղել է ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ: 1992-1994 թթ. զբաղեցրել է Մեթոդաբանության վարչության պետի տեղակալի, ապա վարչության պետի պաշտոնը, 1995-1999 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը: 1999-2000 թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների փոխնախարար, 2000-2008 թթ.` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ: 2008-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: 2012 թ. փետրվարի 9-ից նշանակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
Հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական է, 20-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ: Պաշտոնավարման ժամանակահատվածում որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքներ: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» ՀՀ շքանշանով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ