Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 փետրվարի 2012

ՀՀ վարչապետը և ՌԴ առաջին փոխվարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարները





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Զուբկովը հանդիպել են լրագրողներին և հանդես եկել հայտարարությամբ:

Հայտարարությունների սղագրությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ ընդունեցին մեր հրավերը և հնարավորություն ունեցանք քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր: Օգտվելով հնարավորությունից, որ պարոն Զուբկովը Հայաստանում է, բնականաբար, քննարկեցինք նաև գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, գյուղտեխնիկայի և սերմացուի ձեռքբերման հարցում համագործակցությանը, ինչպես նաև սերմաբուծական կենտրոնների արդիականացմանը վերաբերող հարցեր: Ձեռք բերեցինք պայմանավորվածություններ գյուղատնտեսական ձեռնարկությունների փոխադարձ այցելությունների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: Կարող ենք արձանագրել, որ շնորհիվ այս հանդիպման մի քանի ոլորտներում մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք նոր ծրագրեր: Դա վերաբերում է նաև լիզինգային ընկերությանը և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բանկի գործունեության ծավալման հնարավորություններին:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուսաստանյան գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Մենք պայմանավորվեցինք համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ, առաջին հերթին, գյուղատնտեսության ոլորտում: Մեզ անհրաժեշտ է ռուսաստանյան գործընկերների տեխնիկական օժանդակությունը և աջակցությունը սերմնաբուծության և անասնաբուծության ոլորտներում, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման գործում, ինչպես նաև քննարկեցինք գյուղտեխնիկայի ձեռքբերման տարբերակների լոգիստիկայի մշակման հարցը: Արծարծվել են օրենսդրական դաշտին վերաբերող հարցեր, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում, որպեսզի ռուսաստանյան լիզինգային ընկերությունը կարողանա գործունեություն ծավալել Հայաստանում: Պայմանավորվել ենք, որ մոտակա ամսվա ընթացքում մեր աշխատանքային խմբերը մանրամասն կուսումնասիրեն այս հարցերը, և հայկական աշխատանքային պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, որտեղ այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների վերաբերյալ վերջնական որոշումներ կընդունվեն:

ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկով - Մեծարգո Տիգրան Սուրենի, հարգելի գործընկերներ,
Մենք իսկապես բավական արդյունավետ բանակցություններ ունեցանք ռուս-հայկական առևտրատնտեսական փոխգործակցության վերաբերյալ: Երեկ հանդիպել ենք Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և զրույցի ընթացքում գործնականում քննարկվել են մեր համագործակցության բոլոր հարցերը: Այսօր մենք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի հետ մանրամասն քննարկել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա խթանման, համատեղ մասնակցությամբ խոշոր տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացման հարցերի լայն շրջանակ: Պետք է նշել, որ նախորդ տարվա արդյունքներով ապրանքաշրջանառության ծավալն աճել է գրեթե 16 տոկոսով` հասնելով ընդհուպ 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Սա վերջին չորս տարվա լավագույն ցուցանիշն է: Այնուամենայնիվ, մենք երեկ և այսօր արձանագրել ենք, որ առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները շատ ավելին են և, իհարկե, պետք չէ սահմանափակվել 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Մենք առարկայորեն վերլուծեցինք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և, ինչպես նշեց Հայաստանի վարչապետը, առանձնացրեցինք համագործակցության նոր ուղղություններ ագրոարդյունաբերության համալիրում: Իսկապես, Ռուսաստանը վերջին 4-5 տարիներին առաջ է շարժվել շատ ուղղություններով (հողագործություն, անասնաբուծություն), իրականացվում են շատ ներդրումային ծրագրեր, լավ ցուցանիշներ են արձանագրվել ցորենի արտադրության ոլորտում` միայն այս տարում արտադրել ենք 94 մլն տոննա: Մենք այս տարի առաջին անգամ իրականացնում ենք 27 մլն տոննա ցորենի արտահանում: ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետո մենք կլինենք աշխարհում երրորդ երկիրը: Այդ պատճաոով մեծ ցանկություն կա համագործակցել Հայաստան Հանրապետության հետ: Մենք ուրվագծել ենք համագործակցության շատ կարևոր ուղղություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բնակչությանը, դա վերաբերում է գյուղատնտեսությանը և առաջին հերթին սերմնաբուծությանը: Ավելի վաղ մենք պայմանավորվել ենք, որ ես Հայաստան կուղարկեմ «Ռոսսելխոզ» ակադեմիայի նախագահին, ով լավագույնս տիրապետում է Ռուսաստանում այս ոլորտին վերաբերող բոլոր հարցերին: Հենց նա էլ Երևանում համապատասխան բանակցություններ կվարի Հայաստանի գյուղատնտեսության նախարարի հետ: Մենք նշել ենք, որ կարող ենք օժանդակել թռչնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը: Նման ծրագրեր ներկայումս Ռուսաստանում լայնորեն իրականացվում են, որոնք ունեն բարձր արդյունավետություն և եկամտաբեր են: Գտնում ենք, որ այստեղ կարելի է հիմնել ռուսաստանյան «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչությունը, որը ներկայում ունի լավ վարկային պորտֆել: Այն Ռուսաստանում երրորդ կամ չորրորդ բանկն է Խնայբանկից և ՎՏԲ-ից հետո: Կարծում ենք, որ «Ռոսսելխոզբանկ»-ը պետք է այստեղ ներկայացուցչություն ստեղծի և արդյունավետորեն աշխատի վարկավորման ուղղությամբ: Գտնում ենք, որ Հայաստանում կարող ենք ստեղծել նաև «Ռոսագրոլիզինգ» ընկերության դուստր ձեռնարկությունը, որը ևս ՌԴ-ի առաջատար ընկերություններից մեկն է, ունի 80 մլրդ ռուբլի կանոնադրական կապիտալ: Այն լայնորեն գործում է ողջ Ռուսաստանում՝ գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիական ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
Պայմանավորվել ենք Հայաստանի վարչապետի հետ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած համատեղ աշխատանքային խումբը կհավաքվի Մոսկվայում, կներկայացնի համագործակցության հստակ առաջարկություններ, որոնց հիման վրա էլ վերջնական որոշումներ կկայացնենք: Մենք այս ուղղությամբ աշխատելու մեծ ցանկություն ունենք, որտեղ տեսնում ենք լավ հեռանկարներ:
Գտնում ենք, որ առկա է նաև համագործակցության մեծ ներուժ մշակութային, հումանիտար ոլորտներում: Կարծում ենք, որ հաջորդ քայլը կարող է լինել Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնումը: Այս և այլ ուղղությունները ներառված են քիչ առաջ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրված արձանագրությունում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հռչակագրում: Այս ծրագրի մշակման ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են, որը կներկայացվի հայ-ռուսական միջակառավարական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստում, որը կկայանա այս տարվա երկրորդ կիսամյակում:
Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ