Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 փետրվարի 2012

Կայացել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: «Կարող ենք արձանագրել, որ անցնող ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի արձանագրությունների կատարման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանյան կողմի մեր գործընկերներին՝ կատարված աշխատանքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը:
«Տարին հաջող էր երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչի արդյունքում կարողացանք հասնել երկկողմ առևտրաշրջանառության նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակին: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ առաջընթացին առաջիկայում ևս օժանդակելու և նպաստելու համար»,- ասել է Լևիտինը:
Կողմերը քննարկել են նաև «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաև հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան կողմին՝ հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, վարչապետը կոչ է արել մասնակցել նաև «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրին:
Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Երևանում` 2012 թ. երկրորդ կիսամյակին:
Հանդիպման արդյունքում Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինն ստորագրել են արձանագրություն՝ քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաև մինչ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության հայեցակարգը, որը մշակվել է 2011 թ. հուլիսի 8-ին Դոնի Ռոստովում կայացած հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրության հիման վրա:
Հայեցակարգի հիմնական նպատակը երկու երկրների կողմից երկարաժամկետ համագործակցության ծրագրի ընդհանուր բազային սկզբունքների և մոտեցումների մշակումն է, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարային ուղղությունների սահմանումը: Հայեցակարգով կողմերի առջև խնդիր է դրվում դիվերսիֆիկացնել տնտեսությունը և բարձրացնել մրցունակությունը՝ տեխնոլոգիական առաջընթացի հիման վրա, ինչպես նաև իրականացնել տնտեսական և սոցիալական ոլորտների արդիականացում, արտահանման ներուժի հետևողական ավելացում և կիրառում:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ