Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 փետրվարի 2012

Վարչապետն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին և տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: «Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում: Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ և կարևոր: Առաջին հերթին դա մարդկային կապիտալն է, որի վրա էլ շեշտարդրում ենք անում: Այդ պատճառով էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանում պետք է գտնվեն տնտեսական հետաքրքրություններ Մեծ Բրիտանիայի ներդրողների համար, որը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման աշխատանքներին:
Իր հերթին, տիկին Քեթրին Ջեյն Լիչին համոզմունք է հայտնել, որ իրենց՝ երկու դեսպաններով աշխատանքն առաջիկայում նոր և էներգիայով լի փուլ կտեղափոխի հայ-բրիտանական հարաբերությունները: Դեսպանները նշել են, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարբեր բնագավառներում Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, երկկողմ միջմշակութային և ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ