Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 փետրվարի 2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին



Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին՝ վարչապետը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի ողջ հայության մեջ լինի միասնություն: Դրա համար էլ ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել համայն հայությանը և օժանդակել նրանց բոլոր այն խնդիրների լուծման գործում, որտեղ պետությունը կարող է օգտակար լինել»:
ՌԱԿ ատենապետը շնորհակալություն հայտնելով հյուընկալության համար՝ ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար: «Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունն հայտնել՝ Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»,- ասել է Մայք Խարապյանը:
Այս կապակցությամբ վարչապետը նշել է. «Մենք ամեն ինչ հասկանում ենք: Ցանկացած իշխանություն շատ լավ գիտակցում է, որ քաղցր կյանք իրեն չի սպասվում, տարբեր տեսակի զրպարտություններ, մեղադրանքներ միշտ էլ լինում են և ես հանգիստ եմ վերաբերվում նման բաներին»:
Այնուհետև ՌԱԿ ատենապետը վարչապետին է ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նշել, որ իրենք պատրաստ են համագործակցել հայրենի իշխանությունների հետ՝ Սփյուռքում հայանպաստ գործունեությանը նոր թափ հաղորդելու նպատակով:
Զրուցակիներն անդրադարձել են նաև մեր երկիր հնարավոր ներդրողների ներգրավմանը, լիբանանահայության և սիրիահայության խնդիրներին վերաբերող հարցերի:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ