Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 փետրվարի 2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում



Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Մինչ օրակարգին անդրադառնալը ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հարցերի վրա:
Փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով մենք սկսել ենք մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մենք ձեզ հետ միասին այս բնագավառում շատ հետևողական ենք եղել: Այս աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ ենք մենք նրանց մատուցում և ինչպիսի փոփոխություններ ենք իրականացնում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար, որպեսզի այն իրավունքները, որոնք ունեն մեր քաղաքացիները, իրացվեն ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, և մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, և ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից: Եթե մեր քաղաքացիները հանդիպեն խոչընդոտների այս կամ այն ծառայությունից օգտվելիս, նրանք կարող են օգտվել հեռախոսային թեժ գծերից և կապվել ձեր գերատեսչությունների պատասխանատուների հետ անհապաղ խնդիրները շտկելու և լուծելու համար:
Երկրորդ կարևորագույն փոփոխությունը, որ մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք, վերաբերում է սոցիալական ոլորտին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատության հաղթահարման կարևորագույն գործոնը կրթության հասանելիությունն է: Այն ընտանիքները, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթություն սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարաններից, բուհերից, նրանք մշտապես ունենում են աղքատության խնդիր: Այդ տեսակետից մեր քաղաքականության մեջ տեղի է ունենում շեշտակի փոփոխություն, այն է` այսուհետև մեր սոցիալական ծրագրերն ուղղված են լինելու առաջին հերթին անապահով խավերի համար կրթությունը հասանելի դարձնելուն, և պետությունն իրականացնելու է ծրագրեր, որոնք հնարավորություն են ստեղծելու սոցիալական խավերի համար ստանալ կրթություն:
Երրորդ խնդիրը գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ պայմանների ստեղծումն է, որպեսզի այն հողատարածքները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում, օգտագործվեն, և ցանքատարածքներն ընդլայնվեն: Դրա համար մենք ձեզ հետ միասին երկու տարի է` գյուղատնտեսությունը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և տրամադրում ենք այնպիսի օժանդակություն, որը տալիս է իրական արդյունքներ: Այսօր հերթական ծրագիրն ենք հաստատելու, որի նպատակն է դիզվառելիքը հասանելի դարձնել բոլոր համայնքների համար մատչելի գներով, ինչը կնպաստի նրան, որ այս տարվա գարնանացանի ընթացքում էապես կընդլայնվեն մշակվող հողատարածքները: Դրա համար մենք սուբսիդավորում ենք ոչ միայն սերմացուն և պարարտանյութը, այլև դիզվառելիքը, որը կարևորագույն կոմպոնենտ է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի մեջ: Այսուհետ դիզվառելիքը գյուղացիներին հասանելի է լինելու 350 դրամով: Դիզվառելիքի մատակարարման ընկերության ընտրություն ենք կատարել ելնելով հետևյալ չափանիշներից. գնումների շրջանակային պայմանագրերի միջոցով մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդում մշտապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետությունը կարող է օժանդակել, որպեսզի այդ բնագավառում մենք պահպանենք առաջանցիկ տեմպերը: Վերջին երեք տարիների ընթացքում մենք այս բնագավառում պահպանել ենք աննախադեպ հաջողություններ, որոնք պայմանավորված էին պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո ծրագրերի իրականացմամբ: Բազմաթիվ քայլեր ենք մենք ձեռնարկել, որոնց արդյունքներն այսօր ակնառու են: Այս աշխատանքում մենք նույնպես լինելու ենք հետևողական: Մասնավորապես, ՏՏ խորհրդում մեր առջև հարց էր բարձրացվել, որ անհրաժեշտ է գիտահետազոտական, կոնստրուկտորահետազոտական աշխատանքների վրա ծախսվող գումարների չափով նվազեցնել հարկվող շահույթը: Այսօր մենք ընդառաջ ենք գնում մասնավոր հատվածի խնդրանքին և համապատասխան որոշում ենք կայացնելու:
Այնպես որ, մեր այսօրվա օրակարգը հագեցած է քաղաքական լուրջ բովանադակություն ունեցող որոշումներով, որոնք մի կողմից ընդգծում են մեր հետևողականությունը բարեփոխումների իրականացման բնագավառում, մյուս կողմից` մեր քաղաքացիների համար ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ:
Միևնույն ժամանակ, մի կարևոր խնդիր ևս կա մեր օրակարգում, որի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Երբ մեր երիտասարդները ծառայում են բանակում և վերադառնում այնտեղից, մենք մշտապես տեսնում ենք, որ հանրությունը մեր առջև խնդիր է դնում, թե ինչպես է դասավորվելու այդ երիտասարդի կյանքը բանակից վերադառնալուց հետո: Այդ տեսակետից ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ համատեղ մենք սկսում ենք մի նոր ծրագրի իրականացում: Պատասխանատվություն ենք ստանձնում աշխատել բանակում յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզենք, ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի այդ երիտասարդը բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով: Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում և եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը բանակից սկսած օժանդակելու է զինծառայողին: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի նա պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար: Այս երեք ուղղություններով էլ պետությունը նրան օժանդակելու է: Դա նշանակում է, որ մեր ընտանիքներն իրենց երեխաներին բանակ ուղարկելիս հանգիստ են լինելու այն առումով, որ պետությունն օգնելու է զինծառայողներին՝ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաև մթնոլորտը և մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակը, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաև ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ