երեքշաբթի, 24 հունվարի 2012
Վարչապետն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար»: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ «Ռոսսելխոզբանկի» հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին:
Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը:
Այնուհետև, զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և ռուսաստանյան բանկի գործունեության վերաբերյալ:
Կողմերը քննարկել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր: