Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 21 հունվարի 2012

Վարչապետը կարևորել է երիտասարդների շրջանում հետազոտական աշխատանքների խթանումը




Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով գիտաժողովի բացմանը: Այն կազմակերպել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նորաստեղծ կենտրոնի աշխատանքներից, որոնք, Տիգրան Սարգսյանի խոսքով, ծառայում են շատ կարևոր խնդրի՝ ՀՀ-ում երիտասարդների շրջանակներում ձևավորել հետազոտական աշխատանքները խթանող մթնոլորտ: «Կենտրոնը քննարկումների համար ընտրել է չափազանց կարևոր և արդիական խնդիրներ, որոնք մեզ համար ունեն ոչ միայն տեսական, այլև կիրառական քաղաքական նշանակություն: Այդ խնդիրներն առնչվում են՝ Հայոց ցեղասպանությանը, ժամանակակից աշխարհում փակ սահմանների առկայությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես, այն իրավական հարցերին, որոնք առնչվում են ինքնորոշման սկզբունքին: Ժամանակակից իրավունքը նորովի մոտեցումներ է դրսևորում այս հարցերի շուրջ և շատ կարևոր է, որպեսզի հետևեք ժամանակակից իրավագիտության մեջ նոր հոսանքներին և դրանց շուրջ ծավալեք քննարկումներ և հետազոտություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նշելով, որ սերնդափոխությունը հետազոտությունների ոլորտում կարևոր երևույթ է՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երիտասարդները կաշկանդված չեն հին մտածողությամբ և կարող են ժամանակակից իրադարձություններին նայել նորովի, երբեմն անսպասելի տեսանկյուններից և առաջ քաշել նոր հիպոթեզներ, որոնք հետագայում կարող են ապացուցվել և դառնալ կարևորագույն տեսություններ: «Այդ տեսակետից, դուք ունեք բացառիկ հնարավորություն, որովհետև կենտրոնն իր համար ընտրել է այնպիսի կարևորագույն թիրախներ, որոնք ՀՀ-ի քաղաքացիների համար ունեն ոչ միայն տեսական նշանակություն: Դուք յուրաքանչյուր օր շփվում եք այդ խնդիրների հետ և ձեր վրա եք զգում դրանց առանձնահատկությունը, կարևորությունն ու հասարակական ընկալումը: Այդ ամենն հնարավորւթյուն է ստեղծելու, որ դուք խորապես գիտակցեք այս խնդիրների լուծման եղանակները»,- դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը:
Գիտաժողովի նպատակն է վեր հանել մեր երկրի համար արդիական արտաքին քաղաքական հիմնախնդիրները և դրանք վերլուծել իրավական տեսանկյունից:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ