Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունվարի 2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Հունվարի 17-ին տեղի ունեցած ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքում Վարազդատ Կարապետյանը նշանակվել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն:

 

***
Վարազդատ Կարապետյանը ծնվել է 1974 թ. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև ուսումնառությունը շարունակել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1995-1996 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես դրամավարկային քաղաքականության վարչութան տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա` նախագահի օգնական: 1996-1997 թթ. եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թթ.` Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն:
1999-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի պաշտոնը,
2000-2002 թթ.` «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:
2003 թ. առ այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու, «Արդյունավետ բիզնես» ծրագրի տնօրենն է: 2011-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Տնտեսական գիտությունների թեկնածու է, մեկ ատենախոսության, հինգ գիտական հոդվածների և հինգ հետազոտությունների հեղինակ:
Անկուսակցական է:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ