Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 դեկտեմբերի 2011

ՀՀ վարչապետը հանդիպել է ԻԻՀ նախագահին



Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը սպասված էր, և այն բացառիկ հնարավորություն է մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար», - ասել է վարչապետ Սարգսյանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընթացքի կապակցությամբ և նշել, որ հայկական կողմը կատարում է ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ ուրախ է մեր երկիր այցելելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթությունները: Մասնավորապես, արծարծվել են Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի և նավթամթերքի խողովակաշարի ու Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն առնչվող մանրամասներ: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության և դեղագործության ոլորտներում:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ցուցանիշները վկայում են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում աճի առկայության մասին, և կա ներուժ այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու համար:
Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չի տեսնում: Նշվել է, որ անհրաժեշտ է համապատասխան հանձնարարականներ տալ գերատեսչություններին առևտրատնտեսական գործակցության ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ