Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 դեկտեմբերի 2011

Վարչապետը ծանոթացել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի աշխատանքներին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան՝ ծանոթացել ՋԷԿ-ի աշխատանքներին:
էլեկտրակայանը 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում արտադրել է 1 միլիարդ 680 մլն կվտ ժամ էլեկտրէներգիա: 2010-ի ապրիլից դեկտեմբեր ժամանակահատվածում արտադրվել է 921 մլն 290 հազար կվտ ժամ էլեկտրաէներգիա: Էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր (էլեկտրական և ջերմային) հզորությունը 271,7ՄՎտ է: Կայանի օգտակար գործողության գործակցի շնորհիվ էր, որ նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացավ` չնայած գազի գնի թանկացմանը:
Նրա կառավարումը (թողարկում, ցանցին միացում, բեռնավորում) լիովին ավտոմատացված է: Էլեկտրակայանի կառավարման կենտրոնը կահավորված է մեկ մեծ չափի և բազմաթիվ ստանդարդ չափի մոնիտորներով, որոնք ժամանակի ռեալ ռեժիմում ցույց են տալիս էլեկտրակայանի աշխատանքի բոլոր ցուցանիշները: Արտադրվող էլեկտրաէներգիան տրամադրվում է էլեկտրացանցերին:
Էլեկտրակայանում ներդրվել է ճապոնական Fuji ընկերության արտադրության 63ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ շոգետուրբին և օժանդակ սարքավորումներ' 103,7Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ, հարավկորեական SEC ընկերության արտադրության ջերմաօգտագործիչ կաթսա:
Էլեկտրակայանում աշխատում է 51 մարդ: Այն կառուցվել է ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի միջոցներով:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ