Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 դեկտեմբերի 2011

FREDA-ն ամփոփել է 2011 թ. աշխատանքային տարին





Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է FREDA-ի 2011 թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին: Նա անդրադարձել է ընթացիկ տարում իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2012 թ. ծրագրերին:
Նշելով, որ 2011 թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 1.6 մլրդ ՀՀ դրամ, Տիգրան Խանիկյանը մանրամասներ է ներկայացրել կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման ոլորտներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է ներդրումային ուղեցույց ագրոբիզնեսում գործող ընկերությունների համար, և ներկայումս հիմնադրամը քննարկում է նոր ներդրումային նախագծերի ֆինանսավորման հեռանկարները:
Հաշվետվության վերաբերյալ մտքերի փոխանակությունից հետո խորհուրդը հաստատել է այն: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է հիմնադրամի տնօրենին բանակցություններ վարել պոտենցիալ ներդրողների հետ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթելու և գործունեության ծավալներն ընդլայնելու նպատակով:
Այնուհետև քննարկվել և հավանության են արժանացել նաև FREDA-ի 2012 թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը և 2012 թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:
Մեկ այլ հարցով արծարծվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության թեկնածության հարցը: Նիստում որոշվել է մեկ տարով վերահաստատել FREDA-ի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ