Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 դեկտեմբերի 2011

Վարչապետը տեղական ապրանք արտադրողներին է ներկայացրել Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայրենական ապրանք արտադրողների միության ընդլայնված նիստին:
Ողջունելով մասնակիցներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունից բխող բոլոր որոշումներն իրականացվելու են կառավարություն-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծվող վարչապետին կից խորհրդի համակողմանի քննարկումների արդյունքում: Ձևավորելու ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր պլատֆորմ, որի միջոցով էլ ապահովելու ենք մեր որոշումների լեգիտիմությունը: Վարչապետին կից խորհրդի կազմում ընդգրկված են լինելու մասնավոր հատվածի, տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ է հաստատվում նման ծրագիր, որում սահմանվել են այն ճյուղերը, որոնք ունեն մտավոր և արտահանման ներուժ, որոնք կարող են էապես ավելացնել իրենց արտադրական ծավալները: «Այս ռազմավարությունը մի նոր էջ է մեր երկրի տնտեսական պատմության մեջ: Պետությունը պատասխանատվություն է վերցնում ըստ ճյուղային կառուցվածքի օժանդակել մասնավոր հատվածին` ավելացնելու իրենց արտադրական ծավալները և նպաստելու արտահանմանը: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը մշակվել է երկու տարվա ընթացքում' միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ համատեղ: Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է»:
Նշենք, որ ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի`ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, մտավոր և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում: Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը: Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:
Իր հերթին հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ միությունը ողջունում է կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակման նախաձեռնությունը: Մասնավորապես, նա ասել է, որ իրենց սպասելիքներն այս հարցում լիովին արդարացել են, և տեղական ապրանք արտադրողները գոհունակություն են հայտնում ռազմավարության մշակման կապակցությամբ: Նրա խոսքով` միության ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել արդյունաբերական քաղաքականությունից բխող գործողությունների իրականացման աշխատանքներին` հանդես գալով լրացուցիչ առաջարկություններով և նախաձեռնություններով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ