Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 փետրվարի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձակատարի և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Ստորագրող կողմերը՝ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձակատարը՝ ի դեմս իր հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Թոմաս Բիրաթի և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, այդ հուշագրով համաձայնության եկան վերահաստատելու իրենց համագործակցության պայմանները: Հուշագիրը մեկ անգամ ևս ամրագրում է ՄԱԿ-ի ՓՀ-ի պատրաստակամությունը՝ ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և նվիրատուների հետ համագործակցված շարունակելու աջակցությունը հանրապետությունում ապաստանած փախստականների իրավական և սոցիալական պաշտպանության ու հասարակության մեջ նրանց ինտեգրման գործընթացին: Հուշագիրը վերահաստատում է երկու կողմերի պատրաստակամությունը՝ ապաստան փնտրողների և փախստականների հարցերով զբաղվող կառույցներ հիմնելու և համագործակցությունը զարգացնելու հարցում: Այդ փաստաթուղթը ներառում է աշխատանքի ծավալը, սահմանում՝ վերոհիշյալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ համագործակցության պայմանները: ՀՀ կառավարությունը փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը կիրագործի կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության միջոցով, որը կհամագործակցի ՀՀ ՆՆ-ի անձնագրային և վիզաների վարչության, մարզպետարանների, սոցիալական ապահովության նախարարության և համապատասխան այլ կառույցների հետ: Ընդհանուր առմամբ, հուշագրի ստորագրումը կնպաստի այս ոլորտի հիմնախնդիրների ծրագրավորված և համակարգված լուծմանը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ