Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 դեկտեմբերի 2011

Վարչապետը հանդիպել է Լիբանանի նախագահին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին: Միշել Սուլեյմանի և Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո, բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։
Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարևորվել են հայ և լիբանանցի գործարարների մասնակցությամբ կազմակերպվող համաժողովները, որոնք կարող են խթանել երկկողմ ներդրումները: Ընդգծվել է համագործակցության արդյունավետ մակարդակը բանկային ոլորտում, որտեղ առկա է ներդրումների մեծ ներուժ, ինչպես նաև համագործակցությունը ֆինանսական ոլորտում ու գյուղատնտեսության զարգացման առումով: Նշվել է, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու համար: Անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության առկա ներուժի օգտագործմանը, ինչին կարող է նպաստել ավիաչվերթների պարբերականության ավելացումը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ