Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 4 դեկտեմբերի 2011

Ներկայացվել է Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունը





Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի Թումո ստեղծարար կենտրոնում մեկնարկած Հայաստանի Հանրապետական Կուսակցության տնտեսական սեմինարին: Դրա ընթացքում ներկայացվել է Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունը: Սեմինարին մասնակցել են նաև Կառավարության և Ազգային Ժողովի, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչներ:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր տնտեսական սեմինարն ունի երկու նպատակ: Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրությանն է ներկայացնում մեր երկրի համար կարևորագույն մի փաստաթուղթ և այս հարթակում մենք միասին կարողանալու ենք կազմակերպել քննարկումներ, ձևավորել մթնոլորտ և միջավայր, որի արդյունքում ներկայացված փաստաթուղթը կլրամշակվի` ներկայացված առաջարկությունների հիման վրա: Երկրորդ նպատակը նոր մշակույթի ձևավորումն է միջկուսակցական հարաբերություններում և հանրության լայն շրջանակների հնարավորություն տալն է` մասնակցելու նման կարևորագույն փաստաթղթերի քննարկման գործին», - ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ երկրի արդյունավետ կառավարման մոդելը զարգացնելու համար և մենք ունենք էական շեղում մակրոտնտեսական և միկրոտնտեսական մակարդակներում, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել ճգնաժամի ժամանակ: «Հայաստանը, գտնվելով աշխարհահաքաղաքական բարդ, տարածաշրջանում առնչվում է բազմաթիվ ռիսկերի հետ, որոնք նույնպես իրենց ազդեցությունն են թողնում մեր տնտեսության վրա: Մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ փոխադարձ ազդեցություններն օր-օրի ուժգնանում են և մեր քաղաքականությունը պետք է կառուցենք այնպես, որ այդ ազդեցությունը հասցնենք նվազագույնի, ունենանք բաց տնտեսական մոդել»: Կառավարության ղեկավարն ասել է, որ ժամանակակից տնտեսությունների հենքային գործընթացն այլևս ապրանքների արտադրությունը չէ, այլ գիտելիքի արտադրությունը. «Սա է լինելու ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը և մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք գիտելիքահեն ճյուղերը: Մենք պարտավոր ենք կրթված մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նա կարողանա իրացնել իր գիտելիքները և դրսևորել դրանք: Պետք է ձևավորվեն տնտեսական ենթակառուցվաքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը և այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք»:
Անդրադառնալով մեր տնտեսության այսօրվա իրավիճակին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Հայաստանի տնտեսությանը բնորոշ են բոլոր այն հիվանդությունները, որոնք բնորոշ են բոլոր այն պետություններին, որտեղ ևս մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում ՀՆԱ-ի երեք հազար դոլար մասնաբաժին: Մեր խնդիրն է` կարճ ժամանակում հաղթահարել աղքատությունը, որի շեմը մեր երկրում բավականին բարձր է: Սա մենք պարտավոր ենք հաշվի առնել` մշակելով մեր տնտեսական նոր մոդելը: Մեզ համար կարևորագույն խնդիր է միջին խավի ձևավորումը և մեր տնտեսական մոդելը պետք է պատասխանի նաև այդ հարցին»:
Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ նպատակով էլ իշխանությունները ձեռնամուխ են եղել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության մշակմանը` Համաշխարհային բանկի և միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: «Քաղաքականության հիմնական սկզբունքը նոր պլատֆորմի ներդրումն է` պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Դա նշանակում է, որ մենք մասնավոր հատվածի հետ միասին պետք է բացահայտենք մեր արդյունաբերական քաղաքականության խնդիրները, հարաբերական առավելություններն ու ծրագրերը», - ասել է վարչապետը:
Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն:
Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում:
Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր:
Ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության և արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ