Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 դեկտեմբերի 2011

Վարչապետը ծանոթացել է հաշմանդամների «Փյունիկ» միության գործունեությանը





Հաշմանդամների համաշխարհային օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ուղեկցությամբ  այցելել է հաշմանդմների «Փյունիկ» միություն: Կառավարության ղեկավարը զրուցել է հաշմանդամների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, գործունեությանը և ծրագրերին:
Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հաշմանդամ մարզիկները, որոնք մարզումներն անցկացնում են միությունում, վերջին շրջանում արձանագրել են մեծ հաջողություններ: Մասնավորապես, Ուկրաինայում կայացած սլավոնական երկրների բաց առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են ոսկե և բրոնզե մեդալներ, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունում անցկացված հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ մեկ արծաթե մեդալ: Այժմ մարզիկները նախապատրաստվում են մասնակցելու 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին:
Հաշմանդամների «Փյունիկ» միությունում գործում են կրթական, արհեստների և արվեստների ուսուցման, մարզական և այլ խմբակներ: Միության նպատակն է՝ նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը, օգտագործել սպորտը` որպես միջոց ուժեղ մարմին և հոգի ձևավորելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ