Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 դեկտեմբերի 2011

Կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսական զարգացման նոր քաղաքականությունը




Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված մեր երկրի տնտեսության զարգացման նոր ծրագրի մշակմանը: Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների և կառավարության ներկայացուցիչներ:
«Անհրաժեշտ է Հայաստանի համար մշակել մինչև 2020 թվականը ներառող տնտեսական նոր ծրագիր՝ իր հիմնական ուղղություններով, գերակայություններով և գործողություններով: Հայաստանը մի քանի տարի առաջ արդեն իսկ մշակել էր Կայուն զարգացման ծրագիր, որը ենթարկվել է էական փոփոխությունների՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում»ՙ,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրն այսօր գտնվում է մրցակցության փուլում և մեր առջև առկա է խնդիր, թե ինչպես պետք է շարժվենք առաջ և ինչպիսի մեթոդաբանությամբ:
«Վերջին 20 տարիներին Հայաստանն աճ է ապրում և այն զարգացնելու և առաջ տանելու համար պետք է օգտագործել Ձեր երկրի տնտեսական բոլոր առավելություններն ու աղբյուրները, տարբեր ոլորտներում առկա մարդկային ռեսուրսներն ու տնտեսական աճի ներուժը: Ըստ իս, Դուք դա կարող եք անել: Ես Հայաստանի հարցով լավատես եմ, չնայած համաշխարհային մակարդակով գլոբալ անորոշություններին»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Նա ասել է, որ ներկայում առկա բազմաթիվ անորոշությունների պարագայում պետք է մշակել ճկուն քաղաքականություն: Կառավարությունը պետք է մի քանի խիզախ միջոցառումների իրականացման որոշում կայացնի և նպատակային կերպով շարժվի այդ ճանապարհով: «Անհրաժեշտ է միասնաբար սահմանել Հայաստանի զարգացման նոր տեսլականը: Եթե այդ ծրագրի 50 տոկոսն էլ իրականացվի՝ դա կլինի մեծ քայլ դեպի առաջ»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է Ասադ Ալամին՝ քննարկմանը մասնակցելու և մեր երկրի տնտեսական ապագայի մասին միջազգային փորձի և նոր գաղափարների ներկայացման համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ