Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2011

ՀՀ 2012 թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային Ժողով





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կառավարության կողմից 2011 թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ 2012 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում 2012 թ. պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է լրամշակել 2012 թ. պետբյուջեի նախագիծը և լրամշակված տարբերակն ամփոփաթերթի հետ միասին ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որը դրանք սահմանված կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով (Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։


Կրճատվում են հավաստագրման ժամանակը և ծախսը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք միտված են տնտեսվարող սուբյեկտների կողմից հավաստագրման գործընթացի համար ծախսվող ժամանակի, ինչպես նաև ծախսի և վարչարարության կրճատմանը։ Դրանով իսկ կարգավորվում է ապրանքների ծագման երկրի որոշման հավաստագրերի տրամադրման ոլորտը, բարելավվում է գործարար միջավայրը, խրախուսվում արտահանումը։ Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, ՀՀ կառավարությունը պարզեցրել է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ ՀՀ մաքսատներում որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից գրանցվելու, ինչպես նաև արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմին անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացները։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի նպատակն է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով գնել 17 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։ Այն մարզպետարանի միջոցով կբաշխվի Գեղարքունիքի մարզի հողօգտագործողներին և կնպաստի 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրի լիարժեք իրականացմանը։
Գործադիրն հավանություն է տվել կարկտային գործընթացների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանությանը, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող գիտականորեն հիմնավորված դրույթների հիման վրա։
Կառավարությունը որոշել է «Եվրոբիլդունգ» եվրոպական կրթական կենտրոն ՓԲԸ-ից ձեռք բերել և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օգտագործմանը հանձնել Գյումրի քաղաքի Ղուկասյան 30 հասցեում գտնվող շենքը։ Մեկ այլ որոշմամբ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 800.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով «Եվրոբիլդունգ» կրթական կենտրոնին ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույտվություն է ստացել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունը։ Նույն վարչությանը թույլատրվել է իր տնօրինության՝ Երևանի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող 702.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ջավախք» հայրենակցական - բարեգործական հասարակական կազմակերպությանը։


Ստեղծվել է երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և հաստատել դրա կանոնադրությունը։ Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են ազգային երիտասարդական քաղաքականության շրջանակում արդյունավետ և նպատակային պետական երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդական հասարակական նախաձեռնությունների սատարումը և այլն։
Կառավարության որոշմամբ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կոտայքի մարզի Աղվերան գյուղում գտնվող ռադիոհսկման և ռադիոուսուցման կենտրոնի շենքը, շինությունները որպես պետության կողմից գույքային ներդրում հանձնվել են «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին։ Վերջինս պարտավոր է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա գույքն անհատույց տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, նաև սփյուռքից, այդ թվում` «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդության հյուրընկալման համար։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգին, հաստատել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2012/2013 թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ զինվորական կցորդների, միջազգային կազմակերպություններում ՀՀ զինված ուժերի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների կանոնակարգը, որի կիրառումը հնարավորություն կընձեռի առավել թափանցիկ կազմակերպել այդ պաշտոնյաների աշխատանքը, կնպաստի ՀՀ կողմից իրականացվող միջազգային ռազմաքաղաքական համագործակցության նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Գործադիրն ավելացրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը և նվազեցրել 2010թ. գործունեության արդյունքով ՀՀ 2011թ. պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի չափը։ Որոշումը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի ներկրմանը, ուստի և երեխաների շրջանում անվտանգ և որակյալ պատվաստումների իրականացմանը։
Կառավարությունն իր նիստում հաստատել է հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Մինչև այս որոշումը խնդիրը իրավական որևէ ակտով կարգավորված չի եղել։ Հաջորդ որոշմամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկից հանվել են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՎ-ը՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն չեն վտանգում բնակչությանը և հիվանդությունն էլ չի փոխանցվում կենցաղային ճանապարհով։ Բացի այդ, հնարավոր կլինի ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների իրականացումը։


Կմեծանա էներգահամակարգի հուսալիությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կմեծանա էներգահամակարգի հուսալիությունը, կստեղծվեն ջերմաէներգետիկայի և արևային էներգետիկայի զարգացման լրացուցիչ խթաններ։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով առաջացող խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձի նկատմամբ կիրառել քիմիական եղանակով ամլացում(կաստրացիա)։ Հեղինակի պարզաբանմամբ օրինագիծն ուղղված է վերջին շրջանում տարածված մանկապղծության երևույթի դեմ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չունի, սակայն նպատակահարմար է համարում ամլացումը դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործության կանխման միջոց։
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես են եկել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են սահմանել մի շարք տոներ։ Կառավարությունն իր հերթին ունի առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։ Իսկ ահա ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների՝ ապրիլի 7-ը ոչ աշխատանքային օր հռչակելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը նպատակահարմար չի համարում։ Գործադիրը դեմ է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որով հանդես է եկել Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ Պատճառաբանությունն այն է, որ լրացումը ենթադրում է լրացուցիչ միջոցների հատկացում, ինչը չի նախատեսված 2012թ. պետբյուջեի նախագծում և այլ փաստաթղթերում։
Կառավարության որոշմամբ անհետաձգելի է համարվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Սերտանում են Հայաստան- Լիբանան հարաբերությունները

ՀՀ կառավարությունը Հայաստան- Լիբանան երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված երեք որոշում է ընդունել։ Առաջինով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության կառավարությունների միջև շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։ Երկու երկրների համար էլ բնապահպանական առաջնային խնդիրներ են կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, հողերի պահպանության, ինչպես նաև բնական պաշարների օգտագործման հարցերը։
Երկրորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Լիբանանի կառավարությունների միջև չափանիշների և որակի վերահսկման բնագավառներում գիտական և տեխնիկական համագործակցության արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Նախատեսվում է ստանդարտացման բնագավառում երկու երկրների գիտական և տեխնիկական փոխշահավետ համագործակցության ծավալումը։
Հաջորդ որոշումը վերաբերում է Հայաստանի և Լիբանանի կառավարությունների միջև համապատասխանեցման վկայականների փոխճանաչման գործնական համաձայնագրի կնքմանը։ Փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ մատակարարվող արտադրանքի ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին։ Հյուպատոսական շրջանում ընդգրկվելու են Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուր, Լանգեդոկ- Ռուսիյոն,Միդի-Պիրենեյ տարածաշրջանները և Կորսիկան։ Հայաստանի և Ֆրանսայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումը առավել արդյունավետ կդարձնի Ֆրանսիայում հյուպատոսական ծառայությունների իրականացումը, կապահովի Հայաստանի ներկայությունը բարեկամ երկրի հարավ- արևելյան շրջաններում, ինչը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների, հատկապես առևտրատնտեսական կապերի և զբոսաշրջության զարգացմանը։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն իր որոշումներով փոխել է Լոռու մարզի Դաշտադեմի, Արագածոտնի մարզի Սաղմոսավանի գյուղական, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը՝ համապատասխանաբար ջրընդունիչի, ջրընդունիչ սանիտարական գոտիների կառուցման և խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների սպասարկման համար։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ