Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 նոյեմբերի 2011

Վարչապետը հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային գիտաժողովի մասնակիցներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցներին: Այն կրում է «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները)» խորագիրը:
Կառավարության ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի և բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին և արդյունավետությանը:
Խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես էթիկայի կանոնների մասին` վարչապետը նշել է, որ դրանք ձևավորվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի բանկերի ասոցացիան սահմանել է բանկերի էթիկայի կանոնները. Կենտրոնական բանկը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է վերահսկի Բանկի ներքին էթիկան: Նմանատիպ կանոններ են սահմանել նաև Արդյունաբերողների միությունը, դատական համակարգը և այլ գերատեսչություններ:
Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանն այսօր գտնվում է անցումային փուլում և դա վերաբերվում է ոչ միայն էթիկայի կաննոներին: Մենք ունենք ավելի խորքային խնդիր. դա արժեքային համակարգի ձևավորումն է: Մեր հռչակած արժեքային համակարգի և հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև առկա է մեծ ճեղքվածք», - ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տանել աստիճանական աշխատանք և նպատակային քաղաքականություն:
Գիտաժողովը կազմակերպել են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան: Միջոցառմանը մասնակցում են 60 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից 26-ը արտասահմանյան 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Դանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և Վրաստանից: Գիտաժողովի մասնակիցների քննարկամ հիմնական թեման արագ փոփոխվող աշխարհի տնտեսական հարցերն են:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ