Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 նոյեմբերի 2011

Վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ-պետությունների միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ: «Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը և առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլև համագործակցության խորացմանը և մեր պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարևոր քայլերից է»,- նշել է վարչապետը:
Վիկտոր Բասարգինը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման համար, այնուհետև ներկայացրել է նիստի օրակարգը և քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-պետությունների միջև շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռևս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման և վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ և ծրագրեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ