Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 նոյեմբերի 2011

ԱԺ արտահերթ նիստը կքննարկի հարկային փաթեթը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2011 թ. նոյեմբերի 28-ին ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով 2012 թ. պետբյուջեի կատարումն ապահովող հարկային և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը։


Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը


Իր երկու որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում, որոնք կանոնակարգում են մարդատար տաքսի ավտոմոբիլներով և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրման կազմակերպումը։ Փաստաթղթերի ընդունման նպատակն է ոլորտում կանխել ապօրինի գործունեությունը, տնտեսվարողների համար ստեղծել հավասար օրենսդրական դաշտ, բացառել առանց սակաչափիչի կամ անսարք սակաչափիչով գործունեության իրականացումը, ինչպես նաև արձանագրել կանոնավոր փոխադրումների կազմակերպման ոլորտ ներգրավված տրանսպորտային միջոցների քանակական փոփոխությունները։ Ակնկալվում է, որ այդ ամենի շնորհիվ կբարձրանա մարդատար տաքսի ավտոմոբիլներով մատուցվող ծառայությունների որակը, ոլորտում կապահովվի կանոնակարգված, թափանցիկ և վերահսկելի գործունեություն։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում։ Այն բխում է բիզնես միջավայրի բարելավման անհրաժեշտությունից և նպատակ ունի վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար կնիք ունենալու պարտադիր պահանջը։ Որոշումը նաև կնպաստի մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ որոշակի արտոնագրեր, էլեկտրոնային եղանակով ստանալու պրակտիկայի արմատավորմանը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերակառուցման հայեցակարգին, որի հիմնական նպատակն է նորացնել Հայաստանի կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ մայրուղիները։ Դրա համար անհրաժեշտ կլինի 4-5տարի ժամանակ և 80-100 մլրդ դրամ ծախս, որը կատարվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, պետական- մասնավոր գործընկերության միջոցներով, պետբյուջեի համաֆինանսավորմամբ։ Գործադիրը հաստատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով Դդմաշեն- Զովաբեր- Հրազդան ճանապարհային հատվածի նորոգման միջազգային բաց մրցույթի արդյունքը ավելի քան 581 մլն դրամ պայմանագրային արժեքով՝ հաղթող ճանաչելով «Բլեսկ» ՍՊԸ-ն։ Աշխատանքը նախատեսված է ավարտել մինչև 2012թ. սեպտեմբեր ամիսը։
Իր երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել է ՀՀ պետական քոլեջի և պետական արհեստագործական ուսումնարանի կանոնադրությունները` սահմանելով, որ քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական, իսկ արհեստագործական ուսումնարանինը` նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է։

Հետազոտվում է Սևանա լճի էկոլոգիական վիճակը

ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից ՀՀ ներմուծված «Հիդրոլոգ» նավի նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 15-ը։ Նավը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և Հայաստան է բերվել երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրի համաձայն։ Մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ժամանակավորապես ներմուծված «Վոթերմաստեր կլասիկ 3» ինքնագնաց ֆրեզերային հողահան մեքենայի և լրացուցիչ սարքավորումների մաքսային ռեժիմի ժամկետը։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի N7 հանրակացարանային մասնաշենքի սենյակներից մեկը սեփականաշնորհվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած Անուշ Թևոսյանին։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Դերենիկ Ստեփանյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար հատկացրել է 5 մլն 456 հազար 300 դրամ։ Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը ցուցաբերվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու նպատակով։
Կառավարությունը իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են անտառները հավատարմագրային կառավարման հանձնելու պահանջները, հավատարմագրային կառավարման հանձնումը մերժելու հիմքերը։

Կբարձրանա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումն ու կիրառումը կբարձրացնեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող ՀՀ հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը։ Հավանություն է տրվել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կբարելավվի սննդամթերքի անվտանգության մակարդակը, կբարձրանա պետական վերահսկողության արդյունավետությունը, կապահովվեն ոլորտի գործունեության թափանցիկությունը և սպառողների շահերի պաշտպանությունը։ Հաջորդ որոշումներով գործադիրն անհետաձգելի է համարել նշված օրինագծերը։
Կառավարությունը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ ակնկալվում է պետբյուջեի մուտքերի ավելացում, ինչպես նաև անբարեխիղճ փոխադրողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացում։
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած անձանց ձերբակալման, ժամանակավոր կալանավորման, հանձնման նպատակով կալանավորման հիմքերը, ժամկետները և դրանք երկարացնելու կարգը, արգելանքի վերցված անձանց իրավունքները և դրանց ապահովումը։
Նիստում հավանություն են ստացել «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» և «ՀՀ աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում կարդիականացվեն ՀՀ գեոդեզիայի և քարտեզագրության, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական անվանումների ոլորտները։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը «ԲԵԿՈՐ» ՓԲԸ-ին «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրել է մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված անվանակարգով և քանակությամբ պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
Կառավարության որոշմամբ ՀՀ Բռնցքամարտի հավաքական թիմի անդամ Արմեն Սիմոնյանին և ՀՀ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Հայկ Ղազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2013թ. աշնանային զորակոչը։ Մինչև 2012թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ուսանողներից և Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներից քսաներեքին։
ՀՀ կառավարությունն իր որոշումներով այլ կատեգորիա է փոխադրել Իջևանի և Ստեփանավանի քաղաքային, Լոռու մարզի Մեղվահովիտի, Արարատի մարզի Սուրենավանի, Փոքր Վեդու, Գոռավանի և Բուրաստանի, Արմավիրի մարզի Արտամետի և Վանանդի գյուղական համայնքների հողերի մի մասը՝ համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման և սպասարկման, Սևաբերդի ջրընդունիչի, հակակարկտային գեներատորային կայանների, հյութերի արտադրամասի կառուցման համար։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ կառավարության անունից շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ