Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 19 նոյեմբերի 2011

Վարչապետ. «Աջարիայի հայերին հուզող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»




Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչներին: Ողջունելով նրանց` վարչապետը ներկայացրել է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նիստն ուներ առանձնահատուկ նշանակություն, որովհետև օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերվել են երկու երկրների միջհամայնքային հարաբերություններին և Վրաստանի հայկական համայնքին և, որոնք ունեն էական նշանակություն` երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու առումով:
Վարչապետը նշել է, որ նման նիստերի ժամանակ վրացի գործընկերների հետ փորձ է արվում գտնել համայնքի պահանջներյն բավարարող լուծումներ: Կառավարության ղեկավարն աջարահայերին հավաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց` գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին են ներկայացրել իրենց հիմնական մտահոգությունները:
Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը Տիգրան Սարգսյանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոնի կառուցման հարցում, քանի որ ներկայում և՛ կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, և՛ համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում են եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգևոր կառույցին: Տիգրան Սարգսյանը խոստացել է անպայման զբաղվել այդ խնդրով:
Համայնքի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը՝ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ուղեկցությամբ այցելել է Բաթումի Արդարադատության պալատ, որտեղ ծանոթացել է վերջերս ներդրված մի շարք տեխնոլոգիաական նորամուծություններին, որոնք հնարավորություն են տալիս մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցել քաղաքացիներին:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ