Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 նոյեմբերի 2011

Խրախուսվում են ներդրումային ծրագրերը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետն ուսանողության միջազգային օրվա առթիվ կառավարության անունից շնորհավորել է Հայաստանի ուսանողներին, նրանց հաջողություն մաղթել։ «Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է ուսանողության միջազգային օրը։ Օգտվելով առիթից մեր բոլոր ուսանողներին շնորհավորում եմ օրվա կապակցությամբ։ Մեր նպատակն է ձևավորել բարենպաստ միջավայր, որպեսզի ուսանողները լիաթոք նվիրվեն գիտելիքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը։


Կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր

ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. հոկտեմբերի 17-ը։ Չարենցավանում գտնվող այս ընկերությունը նախատեսում է վերազինել մետաղի ձուլման արտադրամասը` իրականացնելով 7.3 մլրդ դրամի ներդրում, ինչը թույլ կտա տեղադրել «Սիմենս VAI» ընկերության համապատասխան սարքավորումները և սկսել ամրանների արտադրություն։ Վերազինման ավարտին` 2013 թվականին, կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ։

Գործադիրը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2012թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014թ. նոյեմբերի 14-ը։ Ընկերությունն Արմավիրի մարզում արտադրում է շամպինիոն տեսակի սունկ և արդեն այդ նպատակով ներդրել է 980 հազար եվրո, ստեղծել 24 նոր աշխատատեղ։ Օրական արտադրվող մոտ 1 տոննա սունկն ամբողջությամբ իրացվում է ներքին շուկայում, որոշ քանակություն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սույն որոշումը հնարավորություն կտա ընդլայնել սնկի արտադրությունը, ստեղծել ևս մեկ արտադրամաս, իրականացնել մոտ 1 մլն եվրոյի ներդրում և լրացուցիչ ստեղծել 15 աշխատատեղ։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը լրացրել և փոփոխել է «ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԲԸ կողմից 300մլն դրամը գերազանցող ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելու իր նախկին որոշումը՝ նպաստելով համապատասխան տեսակի վարդերի սածիլների ներմուծմանը. վարդերի ջերմոցային տնտեսության ստեղծման ներդրումային այս ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում։ Դրա արդյունքում նախատեսվում է ստեղծել առնվազն 27 աշխատատեղ։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու և դրա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Որոշման կիրառմամբ միջուկային նոր տեղակայանքի շահագործումը կհամապատասխանեցվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության սահմանած անվտանգության պահանջներին։

 Բարելավվում են երկարամյա զինծառայողների կենսաթոշակի պայմանները

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և երկարամյա կենսաթոշակի իրավունք սահմանել նաև այն անձանց համար, ովքեր 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ունեցել են պահանջվող զինվորական ծառայության և աշխատանքային ստաժը և զինվորական ծառայությունից արձակվել են մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը։ Այսպիսով, կհստակեցվի նաև զինծառայողների դրամական բավարարման և դրամական բավարարմանը տրվող հավելումների հաշվարկման գործընթացը։
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ավելի քան 33 մլն դրամ հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության, «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության աշխատանքը բարենպաստ պայմաններում կազմակերպելու , «Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու և « Լեզվաշխարհ» պարբերականի հրատարակչական ծախսը փոխհատուցելու նպատակով։
Կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք է ամրացվել Լոռու մարզպետարանի ենթակայության «Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ-ին։ Դրա շնորհիվ վարժարանը կարող է ստանալ համապատասխան կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր։
Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը 2 մլն դրամ է հատկացրել ս.թ. հունիսի 2-ի պտտահողմից վնասված Չարենցավան քաղաքի N5 հիմնական դպրոցի տանիքի նորոգման համար։
ՀՀ մշակույթի նախարարության «Ամասիա» կինոթատրոնը կառավարության որոշմամբ սիմվոլիկ՝ 1000 դրամ արժեքով մասնավորեցվել է Ամասիայի գյուղական համայնքին, որը մտադիր է այն ծառայեցնել մշակութային գործունեություն իրականացնելու նպատակին։
2011 թ. դեկտեմբերի 2-ին և 3-ին Երևան քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մանկական Եվրատեսիլ 2011» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարությունը հատկացրել է 172 մլն դրամ։

 Կներդրվի սննդամթերքի անվտանգության համակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել են համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով միջազգային, մասնավորապես Եվրամիության անդամ պետությունների լավագույն փորձը։ Ակնկալվում է, որ սննդամթերքի անվտանգության կենսունակ համակարգի ներդրմամբ կստեղծվեն պարենային հումքի և վերամշակված արտադրատեսակների արտաքին առևտրաշրջանառության ներկայիս խիստ բացասական հաշվեկշռի բարելավման նախադրյալներ։
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է շուրջ 301մլն դրամ ՀՀ 2007-2015թթ. տավարաբուծության զարգացման ծրագրով տոհմային երինջների ձեռքբերման նպատակով։ Արտերկրից ներկրվող համաշխարհային լավագույն կաթնատու և կաթնամսատու ցեղերի տոհմային երինջներից ստացվող սերունդն օգտագործվում է ինչպես տավարի նախիրների համալրման, այնպես էլ տեղական տավարի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման համար։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք թելադրված են ստորերկրյա ջրային պաշարներն աղտոտումից ու սպառումից զերծ պահելու, ջրաերկրաբանական ռեժիմային մշտադիտարկումների արդյունքները ջրային պաշարների կառավարման մեջ առավել արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ։ Այդ աշխատանքն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ այն ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներով օժտելու միջոցով։

 Օգնություն է ցուցաբերվում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին

Թուրքիայի Հանրապետության տարածքում ս.թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը հատկացրել է շուրջ 74մլն դրամ։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությունը և Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը տեղակայելու համար հողատարածքների փոխադարձ տրամադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ենթադրվում է, որ հողատարածքները և դրանց վրա կառուցված շենքերը և շինությունները կազատվեն նստավայր պետության տարածքում գանձվող բոլոր հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին և պետական կառավարման մարմիններին հանձնարարել ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Կոնվենցիայի դրույթները կիրառվում են երկրի ամբողջ տարածքում՝ ընդգրկելով բնական, գյուղական, քաղաքային ու քաղաքամերձ տարածքները, ներառելով հողային և ջրային մակերևույթները և վերաբերում են ինչպես առանձնահատուկ, այնպես էլ սովորական (առօրյա) ու հետընթաց ապրող (դեգրադացված) լանդշաֆտներին։
Կառավարության հավանությունն է ստացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում վերականգնել շուրջ 50 կմ մայր և միջտնտեսային (գլխավոր) և 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցք։

Կատարելագործվում է ՏԻՄ օրենսդրությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվեն համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված որոշակի դրույթներ։ Նիստում հավանության է արժանացել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխան թույլտվության առկայության դեպքում որոշակի վայրում իրականացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք։
Կառավարության հավանությանն է արժանացել «Տեխնիկական կանոնակարգման մասին» և էլի չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ գործադիրն ակնկալում է սկսել եվրոպական և միջազգային հավատարմագրման համակարգերին մոտարկված ՀՀ հավատարմագրման համակարգի և հավատարմագրման ազգային մարմնի ձևավորումը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհտաձգելի է համարել այս օրենքների ընդունումը։
Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությանը և վերացնում է տվյալ բնագավառում արտոնագրվող անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական պահանջը։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է կարգավորել երկքաղաքացիների զինվորական հաշվառման և զինվորական ծառայության հետ կապված խնդիրները։ Գործադիրն իր հերթին արել է առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ընդունել է Գեղարքունիքի մարզի Արեգունու համայնքի ղեկավարի 2011թ. դեկտեմբերի 25-ի, Կոտայքի մարզի ֆանտանի համայնքի ղեկավարի 2011թ. դեկտեմբերի 4-ի, Մրգաշենի, Զառի համայնքների ղեկավարների 2011թ. դեկտեմբերի 25-ի, Շիրակի մարզի Անուշավանի համայնքի ավագանու անդամների 2011թ. դեկտեմբերի 11-ի, Սյունիքի մարզի Վաղատուրի,Աշոտավանի, Չափնիի համայնքների ղեկավարների, Նժդեհի, Ալվանքի համայնքների ավագանու անդամների 2011թ. դեկտեմբերի 18-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրն իր որոշումներով փոխել է Արարատի մարզի Մասիսի, Նոյակերտի, Նորամարգի, Ազատավանի և Արարատի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը՝ համապատասխանաբար հակակարկտային գեներատորային կայանների և ավազի լվացման արտադրամասի կառուցման համար։

Նիստի ավարտին վարչապետը շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:


Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ