Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 նոյեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ի փորձը, բացահայտել այնտեղ առկա խնդիրները և ՀՀ-ում ներդնել եվրոպական չափանիշներ»




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում կազմակերպված «Արևելյան գործընկերության քաղաքականության ազգային և եվրոպական հարթությունները» խորագրով ամենամյա 7-րդ միջազգային երկօրյա համաժողովին: Կառավարության ղեկավարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտերգրման, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը և այլ հիմնահարցեր:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, քանի որ արդար պետության և հասարակության կառուցման լավագույն մոդելը դրսևորվում է Եվրոպայում, և այն արժեքային համակարգը, որին մեր պետությունն ապավինում է՝ գործում է հենց այնտեղ: «Մեր նպատակն ու խնդիրն է ուսումնասիրել Եվրոպայի փորձը, բացահայտել այնտեղ առկա խնդիրները և Հայաստանում ներդնել եվրոպական չափանիշներ»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ մեր երկրում հռչակված արժեքների և իրականության մեջ գոյություն ունի ճեղվածք և այն լրացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ԵՄ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը, որն էլ ցուցաբերվում է մեր պետությանը Արևելյան գործընկերության քաղքականության շրջանակներում: «Այդ օժանդակության նպատակն է լրացնել այդ ճեղքը, ավելացնել մեր երկրի կարողությունները տարբեր ուղղություններով, և ամբողջությամբ իրականացնել ԵՄ-ի հետ մեր համատեղ ծրագրերը: Համոզված ենք, որ մեր ընտրությունը ճիշտ է: Պարզապես անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք՝ կարողանալ Հայաստանում արդյունավետ կերպով իրականացնել բարեփոխումներ՝ տարբեր ոլորտներում»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է այդ բարեփոխումներով Հայաստանի հաասարակական կյանքում ներդրնել եվրոպական չափանիշներ: «Մեր նպատակն է՝ ազատ մուտք ունենալ եվրոպական միասնական շուկայում և մարդկանց համար ապահովել ազատ տեղաշարժ ողջ Եվրոպայում: Այս գործընթացը մեզանից պահանջում է 3-4 տարվա աշխատանք և համապատասխանեցում ԵՄ-ի չափանիշներին: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք կնպաստեն նաև Հայաստանում կյանքի որակի բարձրացմանը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացումը պետք է լինի արագ՝ համահունչ ժամանակակից աշխարհի զարգացումներին: «Այսօր զարգացած են համարվում նոր գիտելիք արտադրող պետությունները, մրցակցությունը ներկայումս նոր գիտելիքի ստեղծման դաշտում է: Ժամանակակից աշխարհի հենքային գործոնը մտագործունեությունն է և մենք պետք է գործենք այս ուղղությամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ ինտելեկտուալ մարդուն ինքնադրսևորվելու հնարավորություն տվող ենթակառուցվածքների ստեղծման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ