Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 9 նոյեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Տիկահիտո Հարադային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և նրան մաղթել բեղմնավոր աշխատանք: «Վստահ եմ, որ Դուք կշարունակեք Ձեր նախորդների բարի առաքելությունը և Ձեր ջանքերը կներդնեք ի նպաստ մեր երկրների միջև հաստատված ջերմ բարեկամական կապերի ամրապնդմանը և ամենատարբեր ոլորտներում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտոներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար:
Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ հայ-ճապոնական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և վերջին տարիներին դրանք առաջ են ընթանում դինամիկ կերպով: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ երկու պետությունների միջև չլուծված խնդիրներ չկան:
Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև փոխադարձ այցելությունները և նշել, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը և պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ընդլայնելու ու ամրապնդելու համար:
Տիկահիտո Հարադան հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու և դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև սեյսմիկ անվտանգության, բնական աղետների դեմ պայքարի, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ