Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 նոյեմբերի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին




Շարունակվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Այսօր կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդկան կուսակցության քաղաքական ասեմբլեայի նիստում:

Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ևս մեկ անգամ ունենալ այս հնարավորությունը` դիմելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, համաեվրոպական քաղաքական ուժին, որի հետ է իրեն ասոցացնում և որի քաղաքական սկզբունքների և գաղափարախոսության նույնականացումն է հաստատում Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
Որպես Հայաստանի վարչապետ, կցանկանայի ձեզ հետ կիսվել այն մարտահրավերների և հնարավորությունների ծավալուն պատկերով, որի շրջանակներում է Հայաստանի կառավարությունը սահմանում իր քաղաքականությունները և իրականացնում գործողություններ։

Հայաստանում մեզ բախտ է վիճակվել բոլոր քաղաքական ուժերի և հանրության մոտ փոխհամաձայնություն ձևավորել այն հիմնարար սկզբունքների և արժեքների շուրջ, որոնց վրա մենք մեր պետությունն ենք կառուցում։ Եվ մտածելով, թե ինչն է մեզ կապում Եվրամիության հետ, (քանի որ իրականում մենք չունենք ընդհանուր սահման և մեր տնտեսությունները դեռ խորապես ինտեգրված չեն), ես եկել եմ եզրակացության, որ այն, ինչը մեզ կապում է Եվրամիության հետ, այն արժեքային համակարգն է, որը ձևավորվել է մեր քրիստոնեական արմատներով և արդարության, հավասարության ու արդարացի հասարակության մեր ընդհանուր ընկալումներով։

Սակայն, ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք`հայտարարագրված արժեքների և իրականության միջև։ Չնայած, որ մենք Եվրոպային ունենք ավելի շատ մոտ արժեքներ և ավանդույթներ, Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության հարյուրամյակների ժառանգությունը հիմնարար կերպով ձևավորել է մեր հասարակական վարքականոնները։ Սակայն, մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները վարքագծի փոփոխման ներուժ ունեն։ Դրանք սկսվում են ընտրական գործընթացների բարելավումով, գույքային իրավունքների պատշպանության ուժեղացմամբ, դատաիրավական անկախության երաշխիքներով և միջին խավի ստեղծման խթանմամբ, տնտեսապես և սոցիալապես պատասախանատու ընտրողների և քաղաքացիների խավի ձևավորմամբ։ Սա է այն հիմքը, որի վրա կառուցված է մեր կառավարության բարեփոխումների օրակարգը։
Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբևէ։ Հետևաբար, Հայաստանը, պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը։ Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարևորագույն նշանակություն են ունենալու արագ և էական առաջընթաց ապահովելու համար։
Այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը, մի կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը։ Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական և քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով և մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար։ Ներկայումս, ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։
ԵՄ աջակցության շնորհիվ մենք արդեն իրականացրել ենք մի շարք կարևոր ծրագրեր։ Հատկապես, կցանականայի նշել Հայաստանում ուժեղ և անկախ մարդու իրավունքների պաշտպանի ստեղծման իրողությունը։ Մենք ներդրել ենք էլեկտրոնային կառավարումը Հայաստանի կառավարության բոլոր կառույցներում։ Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կարևոր գործիք է գործարար միջավայրի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար։
Ավելին, մենք ստեղծել ենք ձեռնարկությունների գրանցման ամենապարզ համակարգերից մեկն աշխարհում` խթանելով բիզնես սկսելու գործընթացը Հայաստանում։

Ներկայումս ընթանում են երկու այլ կարևոր ծրագրեր` «Աջակցություն արդարադատությանը» և «Աջակցութուն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» խորագրերով։ ԵՄ և նրա խորհրդատավական խմբի փորձագետները առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հայաստանում տնտեսական և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում։
Արդյունքում, համաշխարհային բանկի Doing business հաշվետվության մեջ մենք վեց տեղով վեր ենք բարձրացել և համարվում ենք 2010 թվականի մայիսից մինչև 2011 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածում աշխարհում առավելագույն քանակի բարեփոխումներ իրականացրած երկիրը։

Բացասականի մասին, մեր բարեփոխումների ներուժը լրջորեն խաթարվում է իրական աշխարհաքաղաքական ռիսկերով, որոնք շարունակում են մշուշել Հարավային Կովկասը։ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը լուրջ սպառնալիքներ են մեր տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Այս երկու գործոնները, գումարած Թուրքիայի հետ փակ սահմանների առկայությունը, կտրուկ նվազեցնում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները։

Կցանկանայի շեշտադրել առանց նախապայմանների Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու մեր պատրաստակամությունը և ստանձնած պարտավորությունը` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտադրությամբ։ 21-րդ դարում փակ սահմանների գոյությունը ինքնին աբսուրդ է։ Այն բացարձակապես անհամատեղելի է տնտեսական զարգացման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գաղափարի հետ։ Սահմանների բացումը մեր երկու պետությունների միջև վերջնական հաշտեցման ուղղությամբ աշխատանքի կարևոր տարրն է։

Մեզ համար ակնհայտ է ,որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման վտանգը հնարավոր է նվազեցնել միայն արժեքների ընդհանուր պլատֆորմի կառուցման միջոցով։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը ձգտում են դեպի զարգացման եվրոպական ուղի։ Մենք հստակ հասկանում ենք, որ արդյունավետ բարեփոխումներն այս ճանապարհին կնպաստեն տարածաշրջանային անվտագության ապահովմանը և համագործակցությանը։ Մեր տարածաշրջանի երկրների միակ տարբերակը պետք է հիմնված լինի այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ վստահությունը, հանդուժողականությունը և համերաշխությունը։ Սրանք բոլորը ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերից են։

Հարգելի գործընկերներ,

Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց մեր երկրի հիմնական խնդիրները. տնտեսության անբավարար դիվերսիֆիկացումը, անարդյունավետ պետական կառավարաման համակարգը և մրցակցության անհավասար պայմանները։ Ի լրումն, տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ աղքատության ավելացման, արտաքին պետական պարտքի աճի և բարձր սղաճի վրա։ Բոլոր այս գործոնները նվազեցրել են բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը։ Սակայն, ԵՄ-ն էական աջակցություն է տրամադրել գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։

Այսօր Հայաստանի տնտեսությունը աստիճանաբար վերականգվում է, 2011թ. առաջին ինն ամիսների ընթացքում մենք հասել ենք տնտեսության հինգ տոկոս աճի։ Քաջալերող է նաև այն, որ տնտեսության դիվերսիֆիկացումը աստիճանաբար թափ է առնում։ Հաջոդ տարի մենք ակնկալում ենք հասնել տնտեսության ցուցանիշների նախաճգնաժամային մակարդակի ամբողջական վերականգնմանը։ Մեր նպատակն է հասնել այնպիսի աճի, որը կարող է իրական ազդեցություն ունենալ զարգացման վրա` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը։

Կցանկանայի անդրադառնալ ինստիտուցիոնալ բարեփոխումների մեր օրակարգին` մի քանի հակիրճ կետերով։
• Ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումը մեր օրակագի գլխամասում է։ Ուժեղ ժողովրդավարական հաստատությունների, ակտիվ քաղաքացիական հասարակության, խոսքի ազատության և արդար ներկայացուցչության առկայությունը քաղաքական կայունության ապահովման գործում կենսական նշանակություն ունեն։ Ներկայումս, մենք նախապատրաստվում ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում։ Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրությունները հավաստեն մեր ուժեղ և անդառնալի նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Մենք ունենք նոր ընտրական օրենսգիրք և քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք, համաձայն որոնց, բարձաստիճան պետական պատոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, և դրանք պետք է առցանց հասանելի լինեն հանրության համար։ Այս երկու միջոցառումներն էլ իրականացվել են` ապահովելու թափանցիկ նախընտրական և ընտրական գործընթացներ։
• Մենք բարեփոխումներ ենք իրականացնում կրթական համակարգի բոլոր մակարդակներում, որովհետև մենք հավատում ենք, որ կրթական բարեփոխումները մտավոր ներուժի ավելացման և հասարակական վարքի փոփոխությունների արագացման ամենաարդյունավետ եղանակն են։ Ժամանակակից հասարակություն հնարավոր չէ կառուցել առանց ժամանակակից համալսարանների։
• Հարկային և մաքսային բարեփոխումների ու մրցակցության բարելավման առումով մենք համագործակցում ենք ԵՄ հետ երեք կարևոր ոլորտներում. առևտրի տեխնիկական խոչընդոտներ, մտավոր սեփականության իրավունք և ֆիտոսանիտարական միջոցառումներ։ Մենք հավատում ենք այս ծրագրերի հաջողությանը և հուսով ենք, որ հաջորդ տարի, մեր առաջընթացի վրա հիմնված, կարող ենք սկսել խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունները։
• Կոռուպցիան և անարդյունավետ պետական կառավարման համակարգը բարեփոխումների իրականացման լուրջ խոչընդոտներ են։Այս պատճառով , մենք հաստատել ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Մենք մշակել ենք շահերի բախման հայտարարագրման օրենսդրությունը և ներկայումս, այս օրենքի կիրառման համար ինստիտուցիոնալ հիմք ենք ստեղծում։
• Վերջերս, մենք ընդունեցինք կենսաթոշակների կուտակային համակարգը, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին։ Այս նոր համակարգի արդյունքում, կարծում ենք, որ մեր քաղաքացիներն ավելի անմիջականորեն պատասխանատու կլինեն իրենց ապագայի, ինչպես նաև ողջ հասարակության բարեկեցության համար։ Սա, միջին խավի զարգացման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը։
• Համաշխարհային բանկի աջակցությամբ, մենք մշակում ենք արտահանման կողմնորոշվածության և գիտելիքահեն տնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր` պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա։

Մենք գիտենք, որ իմ կողմից նշված բոլոր բարեփոխումների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի մեր կողմից հռչակված արժեքների և մեր ներկա իրականության միջև անջրպետը ծածկելու համար։
Որպես մի կուսակցություն, որը ԵԺԿ-ի հետ արժեքների ընդհանուր պալտֆորմ ունի, ես վստահ եմ, որ կարևոր է ձեր դերակատարումն այս ոլորտում։ Հզորացված համագործակցությունը և սերտ կապը Եվրոպայում նույնանման մտածողության քաղաքական ուժերի հետ ոչ միայն կընդլայնի մեր փորձն, այլև կհարստացնի մեր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսական հենքը։ Այն կխթանի առանցքային եվրոպական արժեքների հետագա տարածումը Հայաստանում` այսպիսով նպաստելով ԵՄ հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր քաղաքականության հաջողությանը։

Հարգելի գործընկերներ,

Ես կամփոփեմ իմ խոսքը կրկնելով այն իրողությունը, որ մեր ներկա վիճակը հստակորեն պահանջում է արմատական փոփոխություններ և համարձակ նախաձեռնություններ։ Հայաստանը շատ հաստատակամ է այս ճանապարհի վրա։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, Հայաստանը քաղաքական կամք ունի` արագացնելու բարեփոխումների գործընթացը։ Սույնով, մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ԵՄև ԵԺԿ հետ հետագա ակտիվ և արդյունավետ համագործակցությանը:
Նշենք, որ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ