Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ԱՀՌԾ իրականացման գործընթացում շահագրգիռ գործընկերների համաժողովում ՀՀ կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հասարակության լայն շերտերի, միջազգային կազմակերպությունների, փորձագետների միջոցով ստեղծելու Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Ձեր մեծ մասի մասնակցությամբ մենք կարողացանք ստեղծել մի փաստաթուղթ, որը հիմք է դնում մեր հետագա տարիների գործունեությանը։ Այս տարի օգոստոսին հաստատելով ծրագիրը՝ սկսեցինք իրագործել առաջին փուլը՝ ծրագրային մոտեցումները ներառելով 2004թ. բյուջեում, — հետագա տարիներին կառավարությունը մտադիր է — պարտավոր է իր բոլոր հնարավորությունները ներդնել այս ծրագիրն իրագործելու համար։ Բնականաբար, ծրագրի տերը կառավարությունն է և ինքն է պարտավոր այդ ամենն անել։ Բայց մենք ենք անհրաժեշտ գտել և այդ մասին հայտարարել ենք դեռ անցյալ տարի՝ մեր հանդիպման ժամանակ ու վերահաստատում ենք, որ պատրաստ ենք շարունակելու մեր գործընկերությունը, համագործակցությունը այն ձևերով, որը միասին կորոշենք: Համագործակցություն, որ արդեն ոչ թե ծրագիրը կազմելուն, այլ՝ վերահսկելուն է վերաբերելու: Մենք ցանկանում ենք բաց աշխատել, որովհետև աղքատության կրճատումը ոչ միայն տվյալ քաղաքական ուժի կամ պետության գործն է, այլ ամբողջ հասարակության և շոշափում է մեր հասարակության բոլոր խավերի շահերն ու յուրաքանչյուրը, և՛ գործատուն, և՛ իշխանավորը, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ կրոնական կազմակերպություննները իրենց թեզիսներում, կոչերում այս խնդիրն են միշտ առաջ քաշում: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք ձեզ հետ համագործակցելու։ Եկեք միասին որոշենք գործակցության աստիճանը, ձևը: Պատասխանատվություն դուք ունեք, կարելի է ասել, այն չափով, որ մեզ պարտադրելու է և կառավարությունը պատարաստ է մտնել այդ պարտադրանքի տակ։ Պարտավորվել ենք, որ մեր գրածին ձեզ հետ միասին տեր կանգնենք։ Սա, կարելի է ասել, մեր ազգային նպատակն է, պետական խնդիր է, այլ ոչ թե կուսակցական, մինչ— անգամ՝ ժողովրդական, սա ես պետության անվտանգության խնդիր եմ համարում, նաև մեր սփյուռքի հետ կապերը պահպանելու խնդիր, որն ունի լայն սոցիալական բազա ու սա մեզ հույս է տալիս, որ մինչև 2015թ. ծրագրված այս փաստաթուղթը, նշածս տարիների ընթացքում որոշակի շտկումների — փոփոխությունների կարիք զգացվելու դեպքում՝ միասնական ուժերով կշտկվի, հաշվի առնելով երկրում եղած հնարավոությունները։ Պիտի կարողանանք ճիշտ դերաբաշխում կատարել՝ հարուստից աղքատ սոցիալական ուղղվածությունը պահպանելով։ 2015 թ. մեզ համար չափորոշիչ դնելով, մենք կարող ենք խնդիրների ծավալը — խորությունը մեծացնել, ըստ ծրագրում ձեզ հետ միասին ընդգրկածի։ Այն գաղափարը, որ ԱՀՌԾ աշխատանքային խումբը տվեց կառավարությանը, մենք անմիջապես վերցրեցինք։ Շատ ուրախ եմ, որ նախնական քննարկումների ժամանակ այդ առաջարկված ձևը ընդհանուր ընդունելության է արժանացել։ Պատրաստ ենք սկիզբը դնելու, և կառավարությունը պատրաստակամ է բանակցային գործընթացը սկսելու համաձայնագիր ստորագրել։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին, անհատաներին, մանավանդ աշխատանքային խմբի մասնակիցներին, որոնք նախաձեռնեցին այս գործընթացը և կառավարության հետ միասին ցանկանում են առաջ տանել։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ առանձին խոսելու, բանակցելու, գտնելու այն եզրերը, որոնք հնարավորություն կտան բոլորիս ջանքերը այս խնդրի լուծման շուրջ համատեղելու։ Սա մեր առաջին փորձն է, ու ես հույս ունեմ, որ այն կտարածվի նաև այն հիմնական ծրագրի վրա, որը ցանկանում ենք համատեղ իրագործել։ Սա մեզ կօգնի նաև հակակոռուպցիոն ծրագրի նկատմամբ նմանատիպ հասարակական վերահսկողություն իրականացնելու, հասարակական մասնակցության աստիճանը որոշելու — հակակոոռուպցիոն ծրագիրը մենք ընդհանրապես քննարկում ենք որպես աղքատության կրճատման ռազմավարության բաղկացուցիչ մաս։ Մենք կարող ենք հետագայում գտնել համագործակցության ձևերը։ Հավանական է, հունվարից կսկսենք գործընթացին հասարակական հնչողություն տալու, հասարակությանը մասնակից դարձնելու աշխատանքը։ Կառավարությունը կոչ է անում օգտվել այն հնարավորությունից, որ այսօր բոլորս ունենք՝ իրար լսելու, իրար հետ համագործակցելու: Փորձենք այս բարենպաստ պայմաններն օգտագործել։ Ես չեմ ցանկանում, որ պարզապես քաղաքական գործընթաց սկսելու ձևական նշան դնենք։ Սա հերթական քաղաքական կամ հասարակական միջոցառում չեմ համարում։ Կառավարությունն այս գործը, միևնույնն է, անելու է: Կցանկանայինք, որ ոչ միայն միջազգային կազմակերպությունները որոշակի մոնիտորինգ անցկացնեն մեր ծրագրի նկատմամբ, որովհետև դա վարկային ծրագրերի, վարկային միջոցների օգտագործում է, որոշակի վարկային պարտավորությունների կատարում, առանց այդ էլ պետք է մտնենք այդ հարաբերությունների մեջ։ Ինձ համար շատ կար—որ է, որ քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը կարողանան աջակցել ծրագրի իրագործմանը։ Կառավարությունը պատարստ է ձեզ հետ համագործակցելու, պատրաստ ենք երկխոսության մեջ մտնելու, որպեսզի կարողանանք մի քանի ամսից ստանալ որոշակի պատասխաններ՝ մեր ցանկություններն իրագործելու համար։ Շնորհակալություն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ