Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 նոյեմբերի 2011

Երևանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն




Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի մասնակցությամբ այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն՝ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում: Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:
Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն նոր թափ է հաղորդելու ՏՀՏ ոլորտի հեզատոզատական աշխատանքներին և ուսումնական ծրագրերի իրականացմանը: Նշելով, որ կենտրոնի դասախոսները վերապատրաստում են անցել Հնդկաստանում և ուսումնասիրել դասավանդման ոլորտի նոր մեթոդները, վարչապետն ընդգծել է, որ նրանց կուտակած փորձն օգտակար է լինելու նաև Գյումրու տեխնոպարկի զարգացման աշխատանքներում: «Կենտրոնն էապես կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը և հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ի դեպ, կենտրոնը համալրվել է «PARAM» գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է: Այն, վարչապետի խոսքով, բացառիկ հնարավորություն է ստեղծելու առաջին հերթին նոր հետազոտական աշխատանքների իրականացման համար:
Կենտրոնը ապահովվել է անհրաժեշտ ենթակառուցվածքներով, բարձրակարգ փորձագետներով և համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագրի գործընկերն է Երևանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ