Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 նոյեմբերի 2011

Տիգրան Սարգսյանն Աջափնյակում մասնակցել է նորաստեղծ այգու բացմանը և ծառատունկին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է վարչական շրջանի Արամայիս Երզնկյանի անվան մաթեմատիկաբնագիտական ուղղվածությամբ թիվ 118 ավագ դպրոցում՝ ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և ուսումնական գորընթացին:
Դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման նոր համակարգով, փոխվել են պատուհանները, նորոգվել դպրոցի մասնաշենքերի տանիքները, սանհանգույցները: Ուոսւմնական հաստատությունը համալրվել է ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով: 554 աշակերտ ունեցող ավագ դպրոցում ձևավորվել է երկու հոսք՝ հումանիտար և բնագիտամաթեմատիկական:
Դպրոցի վերանորոգման աշխատանքների նպատակով ներդրվել է 60 մլն դրամ: Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Աջափնյակի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի բարձրահարկ շենքերի միջնամասում հիմնված այգու և խաղահրապարակի բացմանն ու կազմակերպված ծառատունկին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, այցելել է թիվ 153 դպրոց՝ հանդիպել ՀՀԿ ներկայացուցիչներին, որից հետո շուրջ 200 աջափնյակցիների անձամբ է հանձնել կուսակցական անդամատոմսեր:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին` ՀՀԿ-ին միանալու համար, և համոզմունք հայտնել, որ միասնաբար հնարավոր կլինի կառուցել այնպիսի երկիր, որով տարիներ անց կհպարտանան բոլորը: «Դուք մեզ հետ միասին եք կառուցելու մեր պետության պայծառ ապագան: Ձեր այս որոշումը կարևոր է հենց այսօր, երբ իշխանության առջև են ծառացել բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ: Շնորհակալ եմ ձեզ՝ խնդիրները համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամության և Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու համար»- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնաբար պետք է կարողանա ստեղծել այն ամուր հիմքը, որն ապահովելու է մեր պետության հետագա զարգացումը:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ