Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 նոյեմբերի 2011

Շուտով կմեկնարկի «Կանոնակարգիչ գիլյոտինը»



Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև ստորագրվել է մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից` գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիման, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` գրասենյակի գործող տնօրեն Կարել Հոֆստրանը, Համաշխարհային բանկի կողմից` ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Միջազգային դոնոր կազմակերպությունների շարքում է նաև Ավստրիայի զարգացման գործակալությունը, որի տարածաշրջանային համակարգողը ներկա չէր ստորագրման արարողությանը, սակայն գործակալության գործադիր տնօրեն Բրիգիտե Օփփինգեր-Վալխսհոֆերը նամակ էր հղել փաստաթղթի ստորագրման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշված էր. «Մեր համագործակցության համար այս ծրագիրը կարևոր քայլ կլինի բարեփոխումների գործընթացում, որը նշանակալիորեն կբարելավի կարգավորիչ ոլորտը և, մասնավորապես, գործարար միջավայրը Հայաստանում: Վստահ ենք, որ դոնոր կոնսորցիումի հետ համագործակցությունը կաջակցի բարեփոխումների գործընթացի արդյունավետությանը»:
Մտադրությունների մասին նամակով միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետությունում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և  ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ