Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 նոյեմբերի 2011

Կներդրվի քաղծառայողների սոցապահովության փաթեթը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի օրակարգը ձևավորելիս վարչապետի առաջարկությամբ ընդունվել է Թռչկանի ջրվեժի խնդրի համապարփակ լուծումն ապահովող մի որոշում, որով փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա։
Նիստի սկզբում կառավարության ղեկավարն անդրադարձել է եկող տարվանից մեր երկրում առաջին անգամ ներդրվելիք քաղծառայողների սոցապահովության փաթեթին, որի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարը (վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը և նախարարի պարզաբանումը կայքում տեղադրված են առանձին)։


Ստեղծվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն

ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ դրամով` ծրագրով նախատեսված 1 մլն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են` շահույթի ստացման նպատակով իր գործունեությամբ աջակցել Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրի համընդհանուր նպատակին, մասնավորապես` գյուղական աղքատության նվազեցմանը, փոքրածավալ արտադրողների կարողությունների և եկամտի ավելացմանը` դրանք կապելով հայկական պտղի և ընկուզեղենի արտադրությանը, հայկական մրգի համբավի ու բարի անվան ներմուծմանը տարածաշրջանային և միջազգային շուկա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, այս ծրագրից ևս կառավարությունը մեծ ակնկալիք ունի, որ արտադրողականությունն էապես պետք է աճի։ Հայաստանում կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ, որոնց արդյունքում գիտելիքներ կհաղորդվեն գյուղացիներին, թե ինչպես մեկ հեկտարից այգիների ճիշտ ծրագրմամբ հնարավոր է ավելի մեծ արդյունք ստանալ։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին, դրա կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։ Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի հետևանքով, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացումը։ Հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, ինչպես նաև գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման իրավական հիմքեր։
Գործադիրը հաստատել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի արտոնագրման կարգը, արտոնագրի և դրա ներդիրի ձևերը։ Կարգի համաձայն ՀՀ տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն ՀՀ պետական լիազորված մարմնի` գյուղատնտեսության նախարարության որոշմամբ հաստատված օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված միջոցները։
Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում գտնվող գրասենյակի շենքը և դրա սպասարկման հողամասը նվիրաբերվել են Նոր Խաչակապի համայնքին` որպես համայնքային կենտրոն, որտեղ կարող են անցկացվել մշակութային և այլ միջոցառումներ։ Այսպիսով, լուծվել է ՀՀ Նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերից ևս մեկը։


Հավանություն է տրվել «Զվարթնոցի» տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը որոշել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, ինչը կընդլայնի շահողների շրջանակը և կմեծացնի ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը։
Կառավարությունը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացրել է 11 մլն 142 հազար դրամ։


Կբարձրանա կառուցապատման գործառույթներից օգտվողների սպասարկան որակը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվության տրամադրման մեխանիզմների կանոնակարգման և համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների հայեցակարգերին։ Դրանց ներդրումը կարևորվում է կառուցապատման գործառույթներից օգտվողների սպասարկման որակի բարձրացման, գործընթացի թափանցիկության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից` ողջ գործընթացի իրականացման ժամանակ ապահովելով թույլատվական ընթացակարգի վերահսկելիությունը։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որով կապահովվի պետական մարմինների և իրավաբանական անձանց միջև նախկինում կնքված և ներկայումս գործող սուբսիդիայի պայմանագրերի շրջանակներում ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հանձնում-ընդունումը։ Լրացում է կատարվել նաև կառավարության մեկ այլ որոշման մեջ, որով կրճատվում է ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմում ներկայացնող օտարերկրյա քաղաքացիներին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հավելյալ ծախսը, ավելի մատչելի է դառնում օտարերկրացիների ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ