Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2011

Տիգրան Սարգսյանն ընդունել է Իգոր Պետրիշենկոյին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարևորել է մեր երկրի համար բարեկամ և եղբայրական Հանրապետության՝ Բելառուսի հետ կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև համատեղ նոր ծրագրերի իրականացումը:
Իգոր Պետրիշենկոն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ջերմ ողջույնները, այնուհետև ներկայացրել երկկողմ ծրագրերի ընթացքն ու հետագա գործընթացները:
Երկուստեք նշվել է, որ հայ-բելառուսական առևտրաշրջանառության մակարդակը և համատեղ նախագծերի ներկայիս քանակը չեն համապատասխանում երկու բարեկամ պետությունների միջև առկա հնարավորություններին: Այս համատեքստում, Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է անցկացնել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կկազմակերպվի նաև բիզնես ֆորում, ինչը կխթանի Հայաստանի և Բելառուսի գործարար հատվածների միջև համագործակցության զարգացումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը: Իգոր Պետրիշենկոն հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են հայ գործարարների համար ապահովել բարենպաստ պայմաններ՝ Բելառուսում ներդրումների իրականացման համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկու պետությունների միջմարզային հարաբերությունների զարգացման, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, մեքենաշինության և այլ ոլորտներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջխաղացում ապահովելու համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ