Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին կառավարությունում` վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստ բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Վարչապետը կարևորվել է  ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կատարած աշխատանքը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ջոն Հեֆֆերնը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել է ԱՄՆ Նախագահի և պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար: Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել: Գնահատվել են նաև ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Վարչապետը կարևորել է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ