Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 30 հոկտեմբերի 2011

Մեկնարկել է ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովը





Այսօր առավոտյան Երևանում աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովը:
ՀՀԿ տնտեսական համաժողովը բացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որը ներկայացրել է ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը:
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նախաձեռնելով և անցկացնելով անդրանիկ տնտեսական կոնֆերանսը, նպատակ ունի կուսակցության անդամներին, գործընկերներին և հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեի ուժով առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, առանցքային դերակատարություն ունենալով կոալիցիոն կառավարությունում, առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հանրապետական կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, այսօր հանրությանն է ներկայացնում կոալիցիոն կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: Դրանք ձեր ուշադրությանը կներկայացնեն մեր կուսակցության անդամները, կառավարության նախարարները, ոլորտի պատասխանատուները և մեր համակիրները: Հանրապետության նախագահն իր հղած ուղերձում նշել է, որ անհրաժեշտ է ձեզ ներկայացվող փաստաթուղթը դարձնել հանրության քննարկման առարկա: Կարծում եմ, որ այս կոնֆերանսը մեզ համար բացառիկ հնարավորություն է ստեղծում ներկայացնել կառավարության գործունեության արդյունքները մարզերում, համայնքներում, նախաձեռնել քննարկումներ, որոնց արդյունքում կկարողանանք հավաքագրել հանրությանը մտահոգող հարցերը և հանրության շրջանում առկա առաջարկությունները, որպեսզի ձևակերպենք մեր նախընտրական ծրագրի տնտեսական խնդիրները» (վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը կայքում տեղադրված է առանձին):
Ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչ, կուսակցության արտաքին կապերի պատասխանատուներից Նիկոլա Բրյուքը և «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն:
Մասնավորապես, Նիկոլա Բրյուքը իր խոսքում նշել է, որ ԵԺԿ-ն լիովին աջակցում է ՀՀ իշխանությունների համարձակ բարեփոխումներին և հավելել, որ միայն դժվարին բարեփոխումների իրականացումն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում կերաշխավորեն Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: «ԵԺԿ-ն իր ողջ փորձառությունը կներդնի և կաջակցի Հայաստանի իշխանություններին և ՀՀԿ-ին այս գործընթացն իրականացնելու համար: Մեր երկու կուսակցությունների համագործակցությունը գնալով կամրապնդվի, դրա վառ ապացույցի ականատեսը կլինեք առաջիկայում»,- ընդգծել է ԵԺԿ ներկայացուցիչը: Ըստ պարոն Բրյուքի` Եվրամիությունը և Հայաստանը կիսում են համատեղ ժառանգություն ու համատեղ արժեքներ, և նրանց համագործակցությունը լիակատար աջակցություն է ստանում ԵԺԿ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրվելու են դեկտեմբերին Մարսելում կայանալիք ԵԺԿ-ի համագումարին:
Իր ելույթում «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն պատմական հիմքեր և շատ կարևոր դեր են խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ևս մեկ անգամ նշվեց վերջերս ՀՀ Նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի ժամանակ: ՌԴ Պետական դումայի պատգամավորի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններում կարևոր տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին, ինչը նաև դրսևորվեց միջազգային տնտեսական ճգնաժամից համատեղ դուրս գալու ջանքերով: «Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով», - նշել է նա` հավելելով, որ դրանց մեջ կարևոր տեղ են գրավում համագործակցությունն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Ի. Չեռնիշենկոն նաև անդրադարձել է երկու երկրների քաղաքական հարաբերություններին և այս համատեքստում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հաշվի առնելով հայ ժողովրդի կարծիքը:
ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի շրջանակում, որը տևելու է գրեթե մեկ ամբողջ օր, արծարծվելու են մի շարք առանցքային խնդիրներ: Մասնավորապես, նախատեսված է կազմակերպել քննարկումներ «Արդյունաբերություն և գյուղատնտեսություն. զարգացումները տնտեսության իրական հատվածում», «Ենթակառուցվածքներում իրականացված ծրագրերը և տարածքային համաչափ զարգացման ապահովումը», «Գործարար միջավայրի և պետական կառավարման բարեփոխումները» և «Մարդկային կապիտալի զարգացումը և սոցիալական ինտեգրման գործընթացը» թեմաներով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ