Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 30 հոկտեմբերի 2011

ՀՀԿ-ն ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ` ՀՀ քաղաքացիների համար բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու համար. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը ՀՀԿ տնտեսական համաժողովում





Հարգելի գործընկերներ և տնտեսական կոնֆերանսի մասնակիցներ,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նախաձեռնելով և անցկացնելով անդրանիկ տնտեսական կոնֆերանսը, նպատակ ունի կուսակցության անդամներին, գործընկերներին և հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեի ուժով առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը: Հայաստանի Հանրապետության կոալիցիոն կառավարությունը տնտեսական քաղաքականությունն իրականացնում է` առաջնորդվելով երեք հիմնարար փաստաթղթերով: Դրանք են` 2008 թվականի Հանրապետության Նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, երկրորդ` 2008 թվականի քաղաքական կոալիցիայի հուշագիրը և երրորդ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագիրը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, առանցքային դերակատարություն ունենալով կոալիցիոն կառավարությունում, առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հանրապետական կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, այսօր հանրությանն է ներկայացնում կոալիցիոն կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: Դրանք ձեր ուշադրությանը կներկայացնեն մեր կուսակցության անդամները, կառավարության նախարարները, ոլորտի պատասխանատուները և մեր համակիրները:
Այս կոնֆերանսը առանձնահատուկ է և կարևոր` մի շարք պատճառներով: Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքական կուսակցությունը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Վերջինս քննարկումների համար նոր հարթակ է և կարող է ձևավորել կուսակցական գործունեության նոր մշակույթ: Երկրորդ` Հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերանսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Միևնույն ժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ճգնաժամի նոր սպասվող ալիքի հաղթահարմանը: Այդ իսկ պատճառով Հանրապետական կուսակցությունը հանրությանն է ներկայացնում այն արդյունքները, որոնք արձանագրվել են անցած 4 տարիների ընթացքում և որոնք բարձր գնահատական են ստացել միջազգային հեղինակավոր մասնագիտական կառույցների կողմից:
Հայաստանի կառավարությանը հաջողվել է մեղմել համաշախարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները: 2008-ին սկիզբ առած ճգնաժամի բնույթն աննախադեպ էր և դրա ազդեցությունը ցայսօր զգացվում է, թե համաշխարհային և թե Հայաստանի տնտեսության վրա: Չնայած ճգնաժամով պայմանավորված բարդություններին` Հայաստանի կառավարությանը հաջողվեց շարունակել տնտեսական կառուցվածքի դիվերսիֆիկացիան և բարեփոխումները:
Կարծում եմ, որ ճգնաժամի միտումները բացասական ազդեցությունների հաղթահարման համար Հայաստանի կառավարությունը կարողացել է կյանքի կոչել մեր հիմնարար փաստաթղթերում ամրագրված հիմնական դրույթները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապացուցել է, որ ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ, քաղաքական կամք` իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար, ինչպես նաև շտկելու բացթողումներն ու թերությունները, որոնք դեռևս առկա են: Հանրապետականն այն կուսակցությունն է, որը ոչ միայն անցնող 4 տարիների, այլև սկսած 1999 թվականից Հայաստանում տնտեսական քաղաքականությունն իրականացնող հիմնական միավորն է`օժտված բոլոր կարող ուժերին համախմբելու և առաջնորդելու փորձառությամբ:
Ես վստահ եմ, որ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունն իրականացնում է հստակ և հետևողական տնտեսական ծրագիր, որի շնորհիվ մեր երկիրը միջազգային ասպարեզում կգրավի իր ուրույն տեղը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովելով բարեկեցիկ և արժանավայել կյանքի մակարդակ: Մենք պատրաստակամ ենք ապահովելու տնտեսական բարեփոխումների շարունակականությունը, միաժամանակ, ձևակերպելով ու առաջադրելով նոր նպատակներ, նոր ծրագրեր, որոնք թելադրվում են արագ փոփոխվող աշխարհի կողմից:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի հստակ տեսլական և տարիներով թրծված փորձ` դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կառաջանան թե ներքին և թե արտաքին զարգացումների արդյունքում:
Հարգելի գործընկերներ, Հանրապետության նախագահն իր հղած ուղերձում նշել է, որ անհրաժեշտ է ձեզ ներկայացվող փաստաթուղթը դարձնել հանրության քննարկման առարկան: Կարծում եմ, որ այս կոնֆերանսը մեզ համար բացառիկ հնարավորություն է ստեղծում ներկայացնել կառավարության գործունեության արդյունքները` մարզերում, համայնքներում, նախաձեռնել քննարկումներ, որոնց արդյունքում կկարողանանք հավաքագրել հանրությանը մտահոգող հարցերը, մյուս կողմից նաև այն առաջարկությունները, որոնք առկա են հանրության շրջանում, որպեսզի ձևակերպենք մեր նախընտրական ծրագրի տնտեսական խնդիրները:
Մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ