Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հարթիկայնենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով վերջիններիս՝ վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նպաստել խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: «Խորհրդատվական խումբը պետք է օգնի մեզ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում: Մենք ակնկալում ենք ձեր մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությունը՝ տարբեր ուղղություններով», - ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցիացման համաձայնագրերի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների համալիր կառավարման և այլ ուղղություններով իրականացված համատեղ միջացոռւմները:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը կարևորել է խորհրդատվական խմբի և Հայաստանի պետական կառավարման մարմինների միջև համագործակցության զարգացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ են հստակ լուծումներ՝ կոնկրետ խնդիրների վերացման համար: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդատվական խմբի հետ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ