Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011

Հանդիպում ՌԴ Հասարակական պալատի անդամների հետ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ հասարակական պալատի պատվիրակությանը` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու գլխավորությամբ: ՌԴ Հասարակական պալատի անդամները Հայաստանում են գտնվում ՀՀ Հանրային խորհրդի հրավերով:
ՀՀ կառավարության անունից ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ ենք, որ մեր երկրների հասարակական խորհուրդների միջև ձևավորվում են արդյունավետ փոխհարաբերություններ: Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, քանի որ այն նոր ինստիտուտ է Հայաստանում և աջակցում կայացման գործում»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման մակարդակով երկխոսությունը կնպաստի երկկողմ գործակցության ու կապերի ամրապնդման ուղղությամբ նոր գաղափարների մշակմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և Հայաստան այցելելու հրավերի համար` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին տեղեկացրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի համանման կառույցների միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կարելի է դիտարկել որպես «Քաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի» ստեղծման առաջին քայլ:
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՌԴ հասարակական պալատի գործընկերների հետ քննարկումների ընթացքում արծարծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկու երկրներում քաղաքացիական հասարակության ձևավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարանի 70 նմուշի ցուցադրություն:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն քաղաքացիական հասարակության ձևավորման հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է, որ քաղաքացիական հասարակության կայացման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է` ի դեմս փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման:
Ամփոփելով վարչապետ Սարգսյանը ողջունել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը և ընդգծել, որ նման ձևաչափով գործակցության ծավալումը լավ հնարավորություն է հասարակական խորհուրդների միջև փորձի փոխանակման և կապերի սերտացման համար:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ