Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2011

Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստի բացմանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը հանդիսանում է կառավարության ծրագրային առաջանահերթություններից և ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջև է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղևորների և բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը, միաժամանակ, կարևորելով երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացումը: «Վստահ ենք, որ մեր երկրների միջև երկաթուղային համակարգերի ինտերգրումն առաջնային նշանակություն ունի նաև հետագա տնտեսական աճի ապահովման տեսակետից»:
Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ-պետությունների միջև երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որն ընդունվել է ԱՊՀ երկրների կողմից՝ հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս ծրագրի ամբողջական իրականացման համար: Նշելով, որ այս հայեցակարգի նպատակն է միասնական ռազմավարական ծրագրերի մշակումը՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն նախատեսում է ԱՊՀ պետությունների տարածքներով միջազգային տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների զարգացում, արագընթաց երկաթուղու ստեղծում, տեխնիկական չափանիշների համատեղ ապահովում և այլն գործընթացներ:
Հիշեցնելով, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել Հարավկոսվկասյան երկաթուղիներ ընկերությանը, վարչապետն ասել է, որ այս ընթացքում բոլորը մեր երկրի երկաթուղու դինամիկ զարգացման ականատեսն են եղել: «Միևնույն ժամանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել ձեռք բերված արդյունքներով, քանի որ մենք մեր առջև հայկական երկաթուղին միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու խնդիր ենք դրել»:
Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկրում արձանագրվել է 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ և կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Նշելով, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 25. արտահանումը՝ 30, իսկ ներմուծումը՝ 17 տոկոսով, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս աճը կապված է նաև երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման շնորհիվ:
Վարչապետը, բարձր գնահատելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի կատարած աշխատանքը՝ մեր երկրի երկաթուղու զարգացման գործում, ընդգծել է, որ մեծ է նրա ավանդը նաև ԱՊՀ անդամ-պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներում:
ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստում Խորհրդի անդամները կքննարկեն նախորդ նիտում ընդունված որոշումների կատարման ընթացքին, գնացքների երթևեկության 2012-2013 թվականների նորմատիվներին, երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների կարգին, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ