Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հոկտեմբերի 2011

Կառավարությունում հյուրընկալվել էին ՏՏ ոլորտի մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության 2011 թ. հաղթողները



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute): Հանդիպմանը ներկա էին նաև մրցանակաբաշխության նախաձեռնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:
Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները ոգևորությամբ են խոսել դասընթացի արդյունքների մասին և կիսվել իրենց տպավորություններով: Մասնավորապես, նրանք նշել են, որ երկշաբաթյա ինտենսիվ թրեյնինգը հնարավորություն է տվել ծանոթանալ ՏՏ ոլորտի առաջատար ամերիկյան ընկերությունների մենեջմենթի և աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Նրանք ընդգծել են, որ կիրառական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ՏՏ ոլորտում գործող մենեջերների որակավորման բարձրացմանը և պատրաստակամություն հայտնել դրանք փոխանցել հայաստանյան ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել: Այնուհետև վերապատրաստում անցած մասնակիցները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել Հայաստանի ՏՏ ոլորտում իրենց ընկերությունների գործունեության ուղղությունները:
Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ որ ոգևորված եք վերադարձել: Դա մեզ էլ է ոգևորում, որ շարունակենք այս գործը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ցուցահանդեսները նոր թափ ստանան: Ցուցահանդեսների մասնակիցների քանակից և որակից, ներկայացրած արտադրանքից ու հետաքրքրող հարցերից արդեն պարզ է դառնում, որ այս դաշտում որակական փոփոխություն է տեղի ունենում»:
Իր հերթին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը վերապատրաստման դասընթացի մասնակիցների թվով գերազանցում էր ԱՊՀ երկրներին, ինչը վկայում է ՏՏ ոլորտի կառավարիչների կատարելագործման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս վիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

***
ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության
գաղափարը ծնվել է դեռևս 2 տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը` հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով վերապատրաստման դասընթացների մասնակցել աշխարհի հեղինակավոր համալսարաններում: Մրցանակաբաշխության նախաձեռնողը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Դասընթացների կազմակերպման նպատակով ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ: Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի` յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` բացահայտելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն համալսարան մենեջմենթի կուրսերի: Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարվա մրցույթին: Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողները 15-օրյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute): 3 թեկնածուների վերապատրաստման վարձավճարը կազմում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մինչև 40 տարեկան մենեջերները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ