Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 դեկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Ծրագրում, ինչպես նախորդ տարիներին, նշված են նախատեսված միջոցառումների նպատակը, իրականացման ժամկետը, ֆինանսական ապահովումը և պատասխանատուն: Նույն որոշմամբ ՀՀ կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ մաս է համարվել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրի 2004թ. իրականացվելիք միջոցառումները: Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգը և սերտիֆիկատի ձևը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը: Ի կատարումն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման նպատակով, կառավարությունը սահմանել է, որ սոցիալական ապահովության քարտ հատկացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունն է: Սահմանվել է նաև, որ սոցիալական քարտերի հատկացումն ապահովող տեղեկատվական բազան ձևավորում և վարում է լիազորված մարմինը՝ իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: Որոշմամբ հաստատվել են նաև սոցիալական քարտի համարի ձևավորման, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու, իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու և սոցիալական քարտ հատկացնելու, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների կարգերը: Լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 25-ի որոշման մեջ, գործադիրը Արագածոտնի մարզի շուրջ երկու տասնյակ հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը ևս նախատեսել է իրականացնել աշակերտների թվից անկախ կարգով: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է բաժանման ձևով վերակազմակերպել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ և ստեղծել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման շրջանակներում: Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, ինչպես նաև հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները: Որոշման ընդունման նպատակը ՀՀ տնտեսությանը, մասնավորապես, բնակավայրերի հողի շուկայի հեռանկարային զարգացմանը նպաստելն է: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը՝ համաձայն հավելվածի: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը: Որոշման ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված վճարովի հիմունքներով մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված կարգը 1992թ. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու և որդեգրման գործընթացի առավել ամբողջական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Կառավարության անդամները հավանություն են տվել «Փրկարարի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է փրկարար ուժերի ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների ու քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության 2003թ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, գործադիրը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել «Ջրային համակարգերն օգտագործող ՓԲԸ-ների կողմից շահագործման և պահպանության ծախսերի ու արտադրական պաշարների մնացորդների նորմատիվները և դրանց կիրարկման կարգը»: Այդ կապակցությամբ ուժը կորցրած են ճանաչվել կառավարության նշված N 2141-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 222-րդ և 234-րդ կետերը: Նիստում հաստատվել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ Վաղարշապատ քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում գտնվող, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Առանձին որոշումներ են ընդունվել ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերի մի քանի տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ