Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2011

ՀՀ գլխավոր դատախազության թիմը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի հաղթող




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է եղել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որում մրցել են ՀՀ գլխավոր դատախազության և Կրթության ու գիտության նախարարության թիմերը: 1-0 հաշվով առավելության է հասել Գլխավոր դատախազության թիմը և ճանաչվել մրցաշարի հաղթող: Նախորդ մրցաշարի հաղթող ՀՀ պաշտպանության նախարարության թիմն այս անգամ զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը:
Գլխավոր դատախազության թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցանակակիր թիմերին՝ ուրախությամբ նշել է, որ ֆուտբոլը Հայաստանում տարեցտարի ավելի մասսայական է դառնում: «Դրանում իր լուման է ներդնում նաև Հայաստանի կառավարությունը՝ նման մրցաշարեր կազմակերպելու միջոցով: Մեր երկրում ֆուտբոլն այսօր վերելք ու վերածնունդ է ապրում: Բոլորս պետք է միասնաբար նպաստենք այս մարզաձևի մասսայականացմանը և նորանոր հաղթանակների կերտմանը: Շնորհավորում եմ մրցաշարի մասնակից բոլոր թիմերին, քանի որ բոլորն են այս մրցաշարից հաղթանակած դուրս գալիս, որովհետև այն առաջին հերթին նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ ՀՀ գլխավոր դատախազության թիմի հաղթանակը պատահական չէր. քանի որ վերջինս նախորդ տարվա մրցաշարում ևւս դուրս է եկել եզրափակիչ:
Մրցանակներ են հանձնվել նաև լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան, լավագույն խաղացող, լավագույն ռմբարկու, ամենակարգապահ թիմ, առաջնությունը լուսաբանող լավագույն լրագրող, լավագույն քաղծառայող անվանակարգերում: Ի դեպ, մրցաշարի ամենակարգապահ թիմ է ճանաչվել ՀՀ կառավարության աշխատակազմի թիմը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2011» ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են պետական կառավարման մարմինների 14 թիմեր: Մրցաշարի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական կազմակերպիչը և իրականացնողը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարին իր լուրջ ու գործուն աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մրցաշարի անցկացման նպատակը պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը և նրանց շրջանում մասսայական սպորտի ու առողջ ապրելակերպի արմատավորմանը նպաստելն է:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ