Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 22 հոկտեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է համախմբել բոլոր հայ տնտեսագետներին՝ մեր առջև ծառացած մարտահրավերի ու խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումները գտնելու համար





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարևոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. «Կարծում եմ՝ սա կարևոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձևավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձևավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռևս պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»:
Գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ