Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում


Հարգելի գործընկերներ, մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերին անցնելը ցանկանում եմ անդրադառնալ ԱՊՀ անդամ-երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրին, որը մենք ստորագրեցինք Սանկտ-Պետերբուրգում։
Կարծում եմ` սա պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որի վրա մեր մասնագետներն աշխատում են 1993 թվականից։ 1993-ին մենք եկել էինք նման համաձայնության և ստորագրել համաձայնագիր, սակայն այն չվավերացվեց։ Հետագայում այս ուղղությամբ կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, և հիմնականում այդ աշխատանքները նոր թափ են ստացել վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչի արդյունքում մենք կարողացանք համաձայնության գալ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ։ Այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է բացառիկ հնարավորություն։
Առաջին, առանց մաքսատուրքերի մենք հնարավորություն ենք ունենալու առևտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը։
Երկրորդ, ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, որոնք առկա են ստորագրված փաստաթղթում։ Սրա արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար։
Հաջորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթուղթը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա։ Դրանում ամրագրված է, որ այս համաձայնագրի շրջանակում կցված անցումային դրույթներում առկա սահմանափակումները տարեցտարի նվազեցվելու են։
Պետք է արձանագրենք, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, որովհետև նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։ Մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվելու են ավելի բարենպաստ պայմաններ՝ այդ միասնական տնտեսական տարածքում ապրանքներ իրացնելու և ծառայություններ մատուցելու համար։ Համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան է հանդիսանալու մեր տնտեսական կարողությունների զարգացման համար։
Երկրորդը, այսօր Համաշխարհային բանկը հրապարակել է բիզնես միջավայրի բարելավման` Doing Business-ի գործակիցը։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի` մենք այս ուղղությամբ 6 քայլով առաջ ենք շարժվել և 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ հորիզոնական։ Կարևոր և հատկանշական է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը։ Համաշխարհային բանկը գնահատել է, որ 183 երկրների շրջանակում 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավումներ և միակն ենք այդ 183 երկրների մեջ, որ 5 բարեփոխումներ դրական են գնահատվել։
Երրորդը, մենք ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք ու զիջում ենք միայն Ղազախստանին։ Մեր իրականացրած որոշ բարեփոխումներ կարտացոլվեն 2012 թվականի հաշվետվության մեջ։ Այսօր մեր մասնագետները կհանդիպեն զանգվածային լրատվական միջոցներին և մանրամասն կներկայացնեն այս հաշվետվությունը։
Եվ երրորդ կարևոր ցուցանիշը՝ մեր գնահատականներով այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքում արձանագրվել է 5 տոկոս աճ։ Սա բավական դրական փոփոխություն է։ Կարևոր է, որ ունենք աճ արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում։ Դեռևս խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ մենք անկում ենք արձանագրում։ Բայց չնայած այդ անկմանը` ընդհանուր առմամբ մեր գնահատականներով, ինն ամսվա կտրվածքով մենք ունենք համախառն ներքին արդյունքի 5 տոկոսանոց աճ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ