Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 դեկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի շնորհավորական ուղերձը էներգետիկ համակարգի հիմնադրման 100-ամյակի առթիվ Այսօր մենք հավաքվել ենք տոնելու նշանակալից մի իրադարձություն՝ Հայաստանի էներգետիկան բոլորել է իր հիմնադրման 100-ամյակը Մեր երկրի տնտեսության մեջ արդեն 100-ամյա պատմություն ունեցող էներգետիկան, հիրավի, զարգացման մեծ ճանապարհ է անցել: 1903 թ. Հայաստանում հիմնված առաջին հիդրոէլեկտրակայանը կարևոր նշանակություն ուներ Սյունիքում սկսված պղնձարտադրության էներգամատակարարման գործում: Հետագայում էներգետիկական համակարգի զարգացումը և ձևավորումը՝ էներգիայի արտադրության այլ աղբյուրների օգտագործմամբ, մեծ խթան հանդիսացավ երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և այլ ճյուղերի զարգացման համար: Այսօր էլ նորանկախ մեր պետության տնտեսության մեջ արձանագրվող ձեռքբերումներում էներգետիկան, անառարկելիորեն, իր վճռորոշ դերն ունի: Համակարգը վերջին տարիներին մեծ փորձությունների ենթարկվեց, սակայն կարողացավ հաղթահարել հիմնական դժվարությունները և թևակոխել որակապես նոր՝ զարգացման փուլ: Բարեփոխումների շրջանակներում այսօր հիմնական շեշտադրումը դրվում է էներգահամակարգի հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, համակարգի արդյունավետ գործունեության և առկա կորուստների կրճատման վրա: Մեծ ուշադրություն է տրվում էներգակիրների մատակարարման այլընտրանքային աղբյուների և ուղիների ապահովմանը: Տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, մակրոտնտեսական վերելքի կայուն միտումը թույլ տվեցին կենտրոնանալ ջերմաէներգետիկ համալիրի զարգացման հարցերի վրա: Կարևորվում է տեղական էներգետիկ պաշարների օգտագործվող ծավալի առավելագույնս մեծացումը, նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների խթանումը: Որոշակի քայլեր են արվում էներգետիկական շուկաների զարգացման, ինչպես և տարածաշրջանային ակտիվ համագործակցության վերականգնման ու զարգացման ուղղությամբ: Հայաստանի էներգետիկ շուկայի հետագա զարգացման համար հիմնական նշանակություն ունի էլեկտրաէներգիայի և հզորության մեծածախ շուկայի բարեփոխումների հայեցակարգը: Համաձայն այդ հայեցակարգի՝ որպես պայմանագրային փոխհարաբերությունների հիմնական կողմեր՝ հանդես են գալիս մի կողմից՝ էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրողներն ու ներկրողները, իսկ մյուս կողմից՝ միասնական բաշխիչ ձեռնարկությունը: Շուկայի լիիրավ մասնակիցներ են էլեկտրաէներգիայի հաղորդման, տեխնիկական և տնտեսական կարգավարման, ինչպես նաև հաշվառման ծառայություններ մատուցող ընկերությունները: Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի հետագա զարգացումը կընթանա վերջինիս ազատականացմամբ: Հայաստանի ղեկավարությունը կարևոր նշանակություն է տալիս հանրապետության էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը, որոնք անհրաժեշտ են երկրի հետագա կայուն զարգացման համար: Այդ պատճառով, ինչպես էներգետիկայի զարգացման համալիր ծրագրերի, այնպես էլ բազմազան նպատակային ծրագրերի հիմքում դրված է երկրի էներգետիկական անվտանգության խելամիտ մակարդակի ապահովման հայեցակարգը: Այս ամենի հետ միասին, էներգետիկ ռեսուրսների և առաջին հերթին՝ տնտեսապես հիմնավորված հիդրոէներգետիկ ներուժի հնարավորինս օգտագործումը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից մեկը: Վստահ եմ, ինչպես մինչ այժմ, էներգետիկան այսուհետ էլ Հայաստանի տնտեսության մեջ կունենա իր անչափ կարևոր տեղը: Թանկագին էներգետիկներ, շնորհավորում եմ ձեզ նաև մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա արթիվ: Դուք ձեր մասնագիտական հմտությամբ, քրտնաջան աշխատանքով զորավիգ եղեք երկրի տնտեսության զարգացմանը, լույս և ջերմություն բերեք մարդկանց՝ բարձր պահելով հայ էներգետիկների ավանդաբար բարի համբավը: Համոզված եմ, որ շարունակելու եք ձեր ուժը և եռանդը ներդնել էներգահամակարգի հետագա զարգացման և հզորացման համար՝ ի բարօրություն մեր ժողովրդի: Վերջում ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգի հիմնադրման 100-ամյակի առթիվ և այդ բնագավառում ակտիվ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են Էներգետիկայի նախարարը, նախարարության և համակարգի ավելի քան երեք տասնյակ աշխատակիցներ, որոնց ևս այդ կապակցությամբ շնորհավորում եմ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ