Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 հոկտեմբերի 2011

Վարչապետն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՎԶԵԲ-ի տարածաշրջանային (Կովկաս, Մոլդովա և Բելառուս) տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիեն և բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` ընթացիկ ծրագրերը քննարկելու, Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին ծանոթանալու և մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու, թե ինչ ճանապարհ ենք միասին անցել, և որն ավելի կարևոր է` ինչ ճանապարհ պետք է անցնենք»:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և շնորհավորել Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Հյուրերի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը: Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի դասերի մասին` Տիգրան Սարգսյանը կարևորել է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման խթանումը` ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Նա ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարական արժեքների ներդրման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է` ի դեմս փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների և իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաև կարևորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները հետաքրքրվել են մի շարք ուղղություններով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի մասին: Այս առնչությամբ վարչապետը ներկայացրել է տնտեսական մրցակցության հավասար պայմանների ապահովման, հարկային և մաքսային վարչարարության բարելավման և ստվերային տնտեսության կրճատման ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած և ձեռնարկվելիք միջոցառումները: Անդրադառնալով Եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցության նոր ռազմավարության առաջնահերթություններին` գործադիրի ղեկավարը կարևորել է փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Start-up բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրագործումը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերին:
ՎԶԵԲ-ի պատվիրակության անդամներն ընդգծել են Հայաստանում բարեփոխումների իրականացման ներուժի առկայությունը և հաստատել դրա իրացման գործում բանկի կողմից օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել տեսչական բարեփոխումների և գործարար միջավայրի բարելավման գործընթացում ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի (EBRD Business Support Office) աջակցության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» ստեղծման գործում բանկի ցուցաբերած օժանդակության համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ