Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2011

Նպատակը մրցակցային միջավայրի բարելավումն է





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է տնտեսական մրցակցության խնդրին, որն էական նշանակություն է ունենալու 2012 թ. պետբյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո մրցակցային դաշտում ստեղծված իրավիճակը բնութագրել և Տիգրան Սարգսյանի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը (վարչապետի դիտարկումները և ՏՄՊՊՀ ղեկավարի ելույթը կայքում տեղադրված են առանձին)։
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2011 թ. հոկտեմբերի 8-ի «2011 թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, նախատեսել մի շարք այլ միջոցառումներ։


Ուժեղացվում է կրթության ոլորտի վերահսկողությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման, կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կրթության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության գործընթացը կարգավորող իրավական ակտերի առանձին դրույթներում առկա տարընթերցումների ու թերությունների շտկման անհրաժեշտությամբ։ Օրենսդրական այս նախաձեռնության առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Չնայած հասարակական ընկալման առումով մենք ունենք 5 տոկոսանոց բարելավում, կոռուպցիան փուլ առ փուլ նվազում է, և դրան էապես նպաստել է 2011 թ. բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը, խնդիրը շարունակում է մնալ լուրջ։ Աննախադեպ է եղել այս տարին, երբ ոչ մի կոռուպցիոն դեպք չի արձանագրվել, բողոք չենք ունեցել, արդար և ազնիվ գործընթաց է եղել։ Արդյունքում մենք ունենք որոշակի առաջընթաց։ Բայց նաև դեռևս բարվոք վիճակում չենք գտնվում և լուրջ անելիքներ ունենք։ Այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի հակակոռուպցիոն լիակատար և միասնական գործիքակազմ ունենանք»։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի և Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Գործադիրն ընդունելի է համարում նախագծերի գաղափարը, սակայն գտնում է, որ դրա կիրառման առնչությամբ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում, ուստի ներկայացված փաթեթը լրամշակման կարիք ունի։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Կառավարությունն իր որոշմամբ լրացումներ է կատարել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության մեջ։ Սակայն, ինչպես նշել է ՀՀ վարչապետը. «Մենք փուլ առ փուլ պետք է ներդնենք միջազգային լավագույն չափանիշները և այս սովետական համակարգից ձերբազատվենք։ Հասկանալի է` միանգամից դա հնարավոր չէ անել և պետք է կապված լինի բուհական բարեփոխման հետ, որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա, և կարողանանք եվրոպական համակարգ ներդնել։ Այս պահին դեռևս պահպանում ենք ԲՈՀ ինստիտուտը, հստակեցնում կանոնադրությունը, բայց պետք է հասկանալի լինի և՛ ԲՈՀ-ի համար, և՛ մեր հանրության, որ այս հին համակարգը մենք չենք պահելու»։


Կատարելագործվում են համաձայնագրերը, կնքվում նորերը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2011 թ. հուլիսի 14-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրին։ Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական, առաջնահերթ միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը։ Ներդրման ընդհանուր ծավալն է 20 մլն եվրո։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Չեռնոբիլյան և այլ ճառագայթային աղետների և վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ճառագայթման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանման մասին» 1994 թ. սեպտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը, որը կնպաստի վերոհիշյալ անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվող բարեփոխման իրականացմանը։
Նիստում համաձայնություն է տրվել «ԱՊՀ անդամ երկրներում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադրի համաձայնությունն է ստացել «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թ. նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։


Մաքսային արտոնություն է տրվում ևս երկու ընկերության

ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։ Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։
Կառավարության որոշմամբ «Դելֆինարիում-Նեմո» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. նոյեմբերի 25-ը։ Դելֆինարիումը Երևանում գործում է 2010 թ. դեկտեմբերից և արդեն իսկ դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը։ Որոշման ընդունումը թույլ կտա պահպանել առկա աշխատատեղերը, շարունակական դարձնել բնապահպանական գիտելիքների տարածումը։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է սերմերի ձեռքբերմանը և ներկրմանը, կատարել է փոփոխություն` ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցնելով 2011 թ. Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացուից մինչև 50 տոննայի բաշխումն ըստ մարզերի իրականացնել 5 և ավելի հեկտար (նախկին 7 և ավելի հեկտարի փոխարեն) հողատարածք ունեցող շահառուներին։
2011 թ. հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» համաժողովի կազմակերպման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ։
Գործադիրը որոշել է Սյունիքի մարզի Գորիսի Ավանգարդ թաղամասի Արզումանյան 37 հասցեում գտնվող կաթսայատան շենքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճ կառուցելու նպատակով։


Կգործի իրավական ակտերի բարեփոխման խորհուրղը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունները,
- ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման կարգը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգը, պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,
- ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը,
- ՀՀ 2011 թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։
 

Այլ որոշումներ

Գործադիրը որոշել է ֆինանսավորել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի, Լճափի համայնքների ղեկավարների 2011թ. նոյեմբերի 6-ի, Լոռու մարզի Անտառամուտի, Տավուշի մարզի Իջևանի համայնքների ղեկավարների 2011 թ. նոյեմբերի 13-ի, Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի, Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքների ղեկավարների 2011 թ. նոյեմբերի 27-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, 0.051 հեկտար հող փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` եկեղեցու կառուցման և սպասարկման համար։ Փոխվել է նաև Կոտայքի մարզի Ջրվեժի, Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի մի մասի կատեգորիան` համապատասխանաբար բնակելի կառուցապատման, հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության նպատակով։
Կառավարության որոշմամբ Երևանի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ին մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր։
Կառավարությունը հաստատել է «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ ռեկտորի պաշտոնում Վարդևան Գրիգորյանի ընտրության արդյունքը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ