Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. «Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունում մրցակցային միջավայրի բարելավումն է»



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։

Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել մի կարևորագույն խնդրից, որի մասին մշտապես խոսում են մեր գործարարները։ Դա տնտեսական մրցակցության խնդիրն է, որը էական նշանակություն է ունենալու մեզ համար 2012 թվականի պետական բյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից։ Եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա հասկանալի է, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ։ 2010-2011 թվականներին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մենք մշակեցինք օրենսդրական փոփոխություններ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տվեցինք լրացուցիչ գործիքներ, որպեսզի այս դաշտում մենք կարողանանք էական բարելավումներ ապահովել։ Ես կցանկանայի լսել Արտակ Շաբոյանին, թե այդ գործիքակազմը, որ մենք ձեզ տրամադրեցինք, ի՞նչ էական փոփոխությունների հանգեցրեց մրցակցային դաշտում, և 2011 թվականին մենք ի վիճակի՞ ենք լինելու ապահովել էական առաջընթաց այդ բնագավառում։ Խնդրեմ, պարոն Շաբոյան։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ։ Այդ շուկաների ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան։ Մասնավորապես, 13 շուկաներից 12-ը բարձր կենտրոնացվածության շուկաներ են, և ընդամենը 1 շուկան միջին կենտրոնացվածության շուկա է, այսինքն` սրանք այն շուկաներն են, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Որո՞նք են այդ շուկաները։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան – Դրանք պարենային` ձվի, սուրճի, կարագի ապրանքային շուկաներն են, ինչպես նաև ուսումնասիրվել են մի շարք ոչ պարենային ապրանքային շուկաներ։ Դա վերաբերում է շինանյութերի ապրանքային շուկային` ցեմենտ, գաջ, տարբեր տեսակի շինանյութեր, ինչպես նաև պարարտանյութեր։ 2011 թվականի ընթացքում մեր հանձնաժողովի աշխատանքային գործունեության հիմնական առանձնահատկությունը եղել է այն, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բացահայտել բազմաթիվ խնդիրներ։ Դա մեծապես պայմանավորված է եղել նրանով, որ այս տարվա ընթացքում մենք իրականացրել ենք օրենսդրական փոփոխություններ. զգալիորեն բարելավվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որը նոր գործիքներ և մեխանիզմներ է տվել հանձնաժողովին: Արդյունքում հանձնաժողովը հնարավորություն է ստացել առավել արդյունավետ աշխատել մրցակցության խախտումների բացահայտման առումով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Եվ ի՞նչ եք արել։ Կոնկրետ այդ գործիքներն ինչպե՞ս եք օգտագործել։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան - Բոլոր բացահայտված խնդիրների ուղղությամբ եղել ենք հետևողական։ Այն ոլորտները, որտեղ առկա են եղել չարաշահման փաստեր, այդ խնդիրների չարաշահումների ուղղությամբ հարուցվել են վարչական վարույթներ, և դրանց արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ։ Այսպես` 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով մեր հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ կայացվել է 86 որոշում այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը։ Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքների բացարձակ մեծություններին, ապա միայն 2011 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010 թվականի 37 մլն դրամի, 2009 թվականի 10 մլն դրամի և 2008 թվականի 9 մլն դրամի համեմատ։ Իհարկե, կարևոր նշանակություն ունի նշանակված ֆինանսական տուգանքներից գանձումների չափը, թե ինչ չափով ենք մենք այդ ֆինանսական տուգանքները գանձել։ Այս ամսվա վերջի դրությամբ գանձումների չափը կկազմի մոտ 150 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 20 միլիոնի համեմատ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Շաբոյան, հասկանալի է, որ դուք երեք անգամ ավելի շատ տուգանքներ եք գանձել, բայց տուգանքն արդյունավետ է, եթե ինչ-որ երևույթներ է կանխարգելում։ Այդ տեսակետից հետաքրքրում է, արդյոք այդ տուգանքների արդյունքում մրցակցային միջավայրը բարելավվում է, թե ընդամենը առաջացնում ենք դժգոհություն այն սուբյեկտների կողմից, որոնց տուգանում ենք։ Մեզ համար կարևոր է մրցակցությանը խթանելը։ Այդ տեսակետից տուգանքներն ինչպիսի՞ դրական միտումներ են ձևավորել։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան - Պարոն վարչապետ, համաձայն մեր օրենսդրության տրամաբանության՝ մենք պայքարում ենք գերիշխող դիրքի չարաշահումների և հակամրցակցային գործողությունների դեմ։ Այո, մենք այսօր ունենք կենտրոնացվածության բարձր աստիճան մի շարք շուկաներում, սակայն մեր օրենսդրության տրամաբանության համաձայն մեր հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են և նրանց հակամրցակցային գործողությունները։ Հիմնականում դրանք այն գործողություններն են, որոնք կապված են գնային չարաշահումների, տարբերակված մոտեցումների և այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելու խոչընդոտների հետ։ Այն շուկաները, որտեղ մենք գործողություններ ենք իրականացրել և սահմանել պատասխանատվության միջոցներ, այդ խախտումները հիմնականում վերացված են։ Անգամ, երբ մենք վարչական վարույթ ենք հարուցում, իսկ այդպիսի դեպքերը բազմաթիվ են, դրանից հետո տնտեսվարող սուբյեկտներն ինքնակամ են վերացնում խախտումները և դա պատասխանատվության միջոցներ կիրառելուց անպայման հաշվի ենք առնում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - 2012 թվականին ձվի, կաթի, կարագի, ձեթի, պանրի, կաթնամթերքի շուկաներում, որոնց հետ առնչվում է մեր բնակչության մեծ մասը, ինչպիսի՞ իրավիճակ է լինելու ձեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան - Պարոն վարչապետ այն շուկաները որոնք դուք թվարկեցիք, այս տարվա ընթացքում ուսումնասիրել ենք և բոլորում էլ խնդիրներ բացահայտել։ Մի մասի առումով պատասխանատվության միջոցներ ենք կիրառել, հարուցվել են վարչական վարույթներ։ Այդ շուկաները գտնվում են մեր ամենօրյա հսկողության ներքո, երկու օրը մեկ իրականացնում ենք դիտանցումներ և գնային չարաշահումների և մնացած այլ խնդիրների հետ կապված։ Եթե 2012 թվականին լինեն չարաշահումներ, մենք կրկին լինելու ենք հետևողական և անկախ նրանից, թե այս տարի ինչպիսի միջոցառումներ ենք իրականացրել չարաշահումների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտներին կրկին ենթարկելու ենք պատասխանատվության։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։ Մենք օրենսդրական փոփոխություններով ձեզ լծակներ ենք տվել և պատրաստ ենք նոր լծակներ ևս տրամադրել, եթե տեսնենք, որ այն գործիքները, որոնք ձեզ տվել ենք՝ ծառայում են բուն նպատակին, այսինքն, մրցակցային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում բարելավվում է։ Սա է մեր նպատակը։ Մեզ անհրաժեշտ են այդպիսի վերլուծություններ։ Ձեզ կխնդրեմ, որպեսզի հանդիպեք զանգվածային լրատվական միջոցներին և այս հարցերի պատասխաները տաք, քանի որ սա մեր գերակա խնդիրներից է լինելու։

 

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ