Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 հոկտեմբերի 2011

Տիգրան Սարգսյան. Պետք է մտածենք ոչ միայն գյուղատնտեսության, այլև գյուղի զարգացման մասին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների առաջին համաժողովին, որը կազմակերպվել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ համայնքների ղեկավարների կողմից համաժողովը դրական արձագանք է ստացել և առաջարկվել է, որպեսզի այն դառնա ավանդական: «Սա խիստ օգտակար կլինի, ինչպես կառավարության, այնպես էլ համայնքների ղեկավարների համար: Համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու կարծիքների փոխանակումը հնարավորություն է տալիս արձանագրել ու տեսնել, թե համայնքների ներկայացուցիչների համար ինչպիսի հարցերն են այսօր առաջնային: Կառավարությունը նախանշել է, որ տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի համար խիստ արդիական է և այս խնդիրն անհրաժեշտ է լուծել: Տնտեսական կարողությունների գերկենտրոնացումը Երևանում խոչնդոտում է ինչպես քաղաքի, այնպես էլ մեր մյուս տարածքների համաչափ զարագացմանը: Այս ոլորտում կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ պայմաններ են ստեղծելու համայնքների զարգացման համար»:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր, որում 10 տարվա կտրվածքով նախանշվել են այն խնդիրները, որոնք ծառացած են ոլորտի զարգացման առջև: «Այսուհետ մենք խոսելու ենք գյուղի և գյուղատնտեսության զարգացման մասին, այլ ոչ թե միայն վերջինիս վերաբերյալ: Սա պայմանավորված է նրանով, որ ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության զարգացումն ուղեկցվում է արդյունավետության կտրուկ բարձրացմամբ. բարձրանում է արտադրողականությունը, ձևավորվում են նոր միավորումներ, կոոպերատիվներ, խոշոր տնտեսություններ: Հաշվի առնելով նաև ժամանակակից տեխնիկայի կիրառումը՝ հասկանալի է դառնում, որ մեծածավալ աշխատուժի կարիքը գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավելու առումով գնալով նվազում է: Այս խնդիրը դառնում է մեզ համար կարևորագույնը և դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլև գյուղում նոր աշխատատեղերի, պայմանների ստեղծման մասին, որոնք համադրելի կլինեն քաղաքային պայմաններին և չեն ստիպի գյուղացուն տեղափոխվել քաղաք ու այնտեղ որոնել աշխատանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի գյուղական վայրերում ծառայությունների մատուցման ու ենթակառուցվածքների զարգացման վրա:
Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի բավականին մեծ աճ է արձանագրվել գյուղատնտեսության բնագավառում, որը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով: «Բայց և այնպես, ոլորտի զարգացմանը նպաստել են նաև իրականացված աննախադեպ ծավալով ներդրումները՝ ուղղված սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը և մասնավոր ներդրումների ծավալների մեծացմանը: Գյուղատնտեսության զարգացման մյուս ուղղությամբ պետությունն օժանադակել է նաև արտադրանքի իրացման հարցում: Այն լայնածավալ ծրագրերը, որոնք իրականացրել ենք՝ տվել են իրենց արդյունքները: Ստեղծվում են խոշոր այգիներ, գյուղատնտեսական ձեռնարկություններ, որոնք մրցակցելու են փոքր ու միջին ֆերմերների հետ: Սա մոտակա երեք տարիների ընթացքում ստեղծելու է գյուղական ոլորտի զարգացման նոր միջավայր: Կառավարությունն առաջին հերթին օգնելու է փոքր և միջին տնտեսություններին»:
Համաժողովի նպատակն է գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը ոլորտում գործող բոլոր դերակատարների երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ